Թութք (հեմորոյ)

Թութք (հեմորոյ)

Հղիության ընթացքում փոքր կոնքի անոթների ճնշվածության արդյունքում հնարավոր է, որ հետանցքի շրջանի և ուղիղ աղիքի երակները լայնանան, այսինքն՝ թութք ի հայտ գա։

Թութքի առաջացման վտանգի գործոններն են՝

  • անոթային համակարգի կառուցվածքի գենետիկական առանձնահատկություններ, 
  • փորկապություն, 
  • ֆիզիկական ծանր աշխատանք, 
  • երկարատև նստակյաց աշխատանք, 
  • քրոնիկական կոլպիտ, 
  • հավելումների քրոնիկական բորբոքում, 
  • հղիության առաջին և երկրորդ կեսի տոքսիկոզ, 
  • գիրություն, 
  • աղիների սպազմ՝ պայմանավորված սթրեսով և նյարդային լարվածությամբ։

Կարդացեք՝ Թութքը հղիությունից առաջ և հետո

Ախտանշանները

Սկզբնական շրջանում սկսում է անհանգստացնել անհարմարության զգացումը, հետանցքի շրջանի այրոցն ու օտարածին մարմնի առկայության զգացումը։ Դեֆեկացիան ցավոտ է լինում։ Թութքային հանգույցները կարող են դուրս գալ հետանցքից, պատռվել, որի դեպքում թույլ, քսվող արյունային արտադրություն է ի հայտ գալիս։ Հնարավոր է, որ անգամ չնկատեք արյունը, սակայն մշտապես խոնավություն և քոր զգաք հետանցքի շրջանում։

Բուժումը չսկսելու դեպքում ժամանակի ընթացքում ցավն ուժգնանում է քայլելիս, նստելիս, ինչպես նաև հազալիս։ Արտաթորելիս ցավն ավելի ուժեղ է լինում։ Ծանր դեպքերում ցավն այնքան ուժեղ է լինում, որ հնարավոր չի լինում նստել և քայլել, բարձրանում է ջերմությունը։

Բուժումը

Ինչպես ցանկացած հիվանդություն, այնպես էլ թութքը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Կանխարգելման երկու հիմնական միջոց կա՝ ծննդաբերությունից հետո Կեգելի վարժություններ կատարել և կանխել փորկապությունը։

Փորկապությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում հում և խաշած բանջարեղեն, մրգեր ուտել և մրգահյութեր խմել, ինչպես նաև օրական մոտավորապես երկու լիտր ջուր խմել։ Հաճախ առավոտյան քաղցած ժամանակ խմած մեկ բաժակ սառը ջուրը կարող է լուծել խնդիրը։

Օգտակար է նաև մեկ գդալ բուսական ձեթը, օրինակ՝ ձիթապտղի, կամ մեկ բաժակ կեֆիրը քաղցած ժամանակ։ Թութքի առաջին աստիճանների դեպքում մազեր, գելեր, մոմիկներ և ցավը մեղմող, բորբոքումը վերացնող այլ միջոցներ են նշանակվում։

Թութքային հանգույցների ամբողջական վերացման համար վիրաբուժական միջամտություն է կատարվում։ Կան նաև խնայող մեթոդներ՝ ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիա (այրում) կամ սկլերոզավորում։

views 23408
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը