Ռեկտոցելե․ ախտորոշումն ու բուժումը

Ռեկտոցելե․ ախտորոշումն ու բուժումը

Ռեկտոցելեն ուղիղ աղիքի պատերից մեկի արտանկումն է (պրոլապս), որը կղարձակման խանգարում է առաջացնում։ Առաջնային ռեկտոցելեն ենթադրում է առջևի պատի արտանկում դեպի հեշտոց, իսկ հետինը՝ հակառակ պատի արտանկում։

Խնդիրը կարող է ի հայտ գալ ծանր ծննդաբերության, փոքր կոնքի օրգաններում արյան և ավշի միկրոշրջանառության խանգարման, էստրոգենների մակարդակի նվազման, ճարպակալման, նստակյաց ապրելակերպի և որովայնում ճնշումը մեծացնող քրոնիկ հիվանդությունների առկայության պատճառով։

Ռեկտոցելեն հիմնականում հանդիպում է կանանց դեպքում, երբեմն էլ՝ տղամարդկանց։ Վերջինների դեպքում այն կարող է պայմանավորված լինել ֆիզիկական գերծանրաբեռնվածությամբ և քրոնիկ փորկապությամբ։

Ախտանշանները

Ռեկտոցելեի հիմնական ախտանշաններն են՝

  • դեֆեկացիայի կեղծ կանչ, 
  • դժվարացած դեֆեկացիա, 
  • սեգմենտացված պինդ կղանք, 
  • թերի դեֆեկացիայի կամ դրա անհնարինության զգացում, 
  • հետանցի շրջանում մշտական անհարմարություն։ 

Հիվադության վտանգն այն է, որ այն զարգացման թաքնված հակում ունի։ Աղիքի արտանկումը դժվարացնում է դեֆեկացիան, ինչի արդյունքում ջիգ տալիս մեծանում է ներորովայնային ճնշումը՝ խորացնելով հիվանդությունը։

Արդյունքում հնարավոր է, որ բարդություններ և այնպիսի հիվանդություններ առաջանան, ինչիսիք են անալային ճաքը, թութքը և այլն։ Ռեկտոցելեի անտեսումը կարող է հանգեցնել ներքին սեռական օրգանների կամ արգանդի արտանկման։

Ռեկտոցելեի աստիճանները

Առանձնացվում է ռեկտոցելեի երեք աստիճան։ Առաջին աստիճանը բնորոշվում է դեֆեկացիայի աննշան դժվարացմամբ, այդ պատճառով հաճախ աննկատ է մնում։ Երկրորդ աստիճանի դեպքում աղիների թերի դատարկման զգացում է առաջանում, արտանկումը շատանում է և տարածվում դեպի հեշտոց։ Այդ փուլում շատերն սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել և լուծողական ընդունել, որը միայն ժամանակավոր արդյունք է ապահովում։

Համապատասխան բուժման բացակայության դեպքում զարգանում է երրորդ աստիճանը, որին բնորոշ են դեֆեկացիայի կեղծ կանչերը, կղարձակման դժվարությունը։ Բուժումը

Բուժումն իրականացվում է դեղորայքի, հատուկ դիետաների և ֆիզիոթերապևտիկ միջոցների օգնությամբ։ Երկրորդ և երրոդ աստիճանների դեպքում վիրահատական միջամտություն է կատարվում:

views 6391
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում