Վիտամին B4 (խոլին)

Վիտամին B4 (խոլին)

Վիտամին B4-ը (խոլին) առողջ լյարդի և լավ հիշողության վիտամինն է։ Այն կարևորագույն դեր է խաղում օրգանիզմի բնականոն աշխատանքի գործում՝ մասնակցելով կենսաքիմիական բազմաթիվ պրոցեսների։ Որոշակի քանակությամբ սինթեզվում է օրգանիզմում, ինչպես նաև օրգանիզմ է անցնում սննդի միջոցով։

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրգանիզմին 

Խոլինը խիստ կարևոր է մտավոր բնական գործունեության, ինտելեկտի զարգացման, հիշողության լավացման և ուշադրության կենտրոնացման համար։ Այդ վիտամինն անհրաժեշտ է գլխուղեղի բջիջների կազմավորման և անխափան աշխատանքի համար։

Կարևոր նյութ է նաև նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար, օգնում է հաղթահարել սթրեսն ու դեպրեսիան։ Խոլինի մի մասն օրգանիզմում ծախսվում է ացետիլխոլինի արտադրման համար, որը պատասխանատու է նյարդային ազդակների փոխանցման համար։

Վիտամին B4-ը բջիջների մեմբրանները պաշտպանում է վնասվածքներից։ Ամրացնում է սրտամկանը, նպաստում է սրթի ռիթմի կարգավորմանը։ Մասնակցում է ճարպերի տեղափոխման, վերամշակման և փոխանակման գործընթացներին։ Կարգավորում է խոլեստերինի մակարդակը։

Խոլինը կարևոր է նաև լյարդի համար։ Արագացնում է դեղամիջոցների, ալկոհոլի և վնասակար այլ նյութերի թունավոր ազդեցությունից հետո բջիջների վերականգնումը։ Լյարդին պաշտպանում է ճարպակալումից։

Լավացնում է ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի ֆունկցիան։ Թույլ չի տալիս, որ լեղաքարային հիվանդություն առաջանա, նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Խոլինն օգնում է, որ օրգանիզմում յուրացվեն E, D, K, A վիտամինները։

Վիտամին B4-ը կարևոր է նաև երեխայի համար։ Դեռևս ներարգանդային շրջանում երեխան կարող է այդ վիտամինի պահանջն զգալ։ Բժիշկները հաճախ հղի կանանց հենց այդ վիտամինն են նշանակում ֆոլաթթվի հետ։ Այն դեռևս լույս աշխարհ չեկած երեխային պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից։

Կարևոր է նաև տղամարդկանց վերարտադրողական համակարգի համար։ Այն ուժեղացնում է սերմնաբջիջների արագությունը, շագանակագեղձը պաշտպանում բորբոքումից։

Օրական պահանջը

Խոլինի օրական պահանջը կախված է տարիքից, սեռից, առողջական վիճակից և կենսակերպից։ Հասուն մարդու օրգանիզմի օրական պահահանջը մոտ 500մգ․ է։ Պահանջն զգալիորեն մեծանում է մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության, հաճախակի սթրեսային իրավիճակների, հղիության և կրծքով կերակրման դեպքում։

Ո՞ր մթերքներում է պարունակվում

Խոլինի աղբյուրներն են՝ կաթ, հավի ձվի դեղնուց, պանիր, կաթնաշոռ, ծովաձուկ, միս, պոմիդոր, սունկ, ընկուզեղեն՝ գետնանուշ, սպանախ, սոյա, սոյայի յուղ, ծլեցրած ցորեն և այլն։ Ջերմային մշակման դեպքում մթերքներում խոլինի քանակը նվազում է։

Վիտամինի պակաս

Խոլինի պակասն օրգանիզմում արտահայտվում է դյուրագրգռությամբ, հոգնածությամբ, մտավոր ունակությունների նվազմամբ, մոռացկոտությամբ և այլ ախտանշաններով։ Քրոնիկական անբավարարությունը կարող է հանգեցնել մարսողական, նյարդային և սրտանոթային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև հոգեկան խանգարումների, սեռական դիսֆունկցիայի և այլ խնդիրների։

Վիտամինի ավելցուկ

Խոլինի ավելցուկ է դիտվում այդ վիտամինը պարունակող դեղմիջոցների երկարատև ընդունման պատճառով։ Կարող է արտահայտվել սրտխառնոցով, անոթային ճնշման անկմամբ, ստամոքսի խանգարմամբ և այլ ախտանշաններով։

views 11695
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար