Հարթ որովայն․ վարժություններ, սնունդ և խորհուրդներ

Հարթ որովայն․ վարժություններ, սնունդ և խորհուրդներ

Անցել է արդեն վեց ամիս, սակայն ձեր որովայնը դեռևս կախ է ընկած, մկանները թույլ են։ Եթե ցանկանում եք հարթ որովայն ունենալ, անհրաժեշտ է փոխել սովորական դարձած սննդակարգը և հատուկ վարժություններ անել։

Նկատի ունեցեք, որ վարժությունները խորհուրդ է տրվում անել ծննդաբերությունից վեց ամիս անց։ Ծննդաբերությունից անմիջապես հետո հարկավոր է հատուկ մարմնամարզություն անել, որն ընտրված կլինի մանկաբարձի և բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի խորհրդով։

Հարթ որովայնը գեղեցիկ կազմվածքի տարրերից է։ Ցավոք շատերը կարծում են, թե կարող են ուտել այն ամենը, ինչ ցանկանում են և օրվա ընթացքում բազմաթիվ վարժություններ անելով այրել ավելորդ ճարպն ու կալորիաները՝ հարթ որովայն ձեռք բերել։ Այդ միայն միֆ է և ոչ թե իրականություն։

Ինչո՞ւ ոմանց չի հաջողվում ազատվել որովայնի ճարպից

Մարդկանց մեծամասնությունը երկարատև արդյունքի չի հասնում, երբ բանը հասնում է որովայնի ավելորդ ճարպի այրմանը։ Կարդացեք այս հոդվածը և կիմանաք հնարավոր պատճառներն ու արդյունավետ պայքարի միջոցները։

Կարդացեք՝ Ի՞նչն է խանգարում ծննդաբերությունից հետո քաշի նվազմանը

Դիետաների մասին միֆերը

Ավանդական դիետաների օգնությանը դիմելը վատագույն բանն է, որ կարող եք անել նիհարելու համար։ Ինչո՞ւ դիետաներն օգուտ չեն տալիս, ի՞նչ անել։

Կարդացեք՝ Ինչո՞ւ դիետաներն օգուտ չեն տալիս

Դառը ճշմարտություն

Հասկացեք, որ հարթ որովայն չեք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չեք նիհարել։ Այդ հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել, մոռանալ դիետաների մասին, սպորտով զբաղվել և համբերատար լինել՝ հավատալով դրական արդյունքին։ Ստորև նշված հոդվածում ներկայացված են այն հիմնական վարժությունները, որոնք կօգնեն հասնել երանելի արդյունքին։

Կարդացեք՝ Ձիգ որովայն ծննդաբերությունից հետո․ վարժություններ

Հասնելով ցանկալի արդյունքին՝ իսկապե՞ս ձեզ երջանիկ կզգաք

Եթե շատ եք ուտում ձեր հուզական վիճակի պատճառով և կարծում եք, որ նիհարելը կօգնի հաղթահարել տխրությունն ու դեպրեսիան, ապա սխալվում եք։ Ավելի լավ է գտնել պատճառը և վերացնել այն։ Այս հոդվածը կօգնի ինքներդ ձեզ հասկանալու ճանապարհին։

Կարդացեք՝ Հետծննդաբերական դեպրեսիա

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար