Ե՞րբ անցկացնել ձվազատման թեստը

Ե՞րբ անցկացնել ձվազատման թեստը

Հաճախ, հատկապես հղիության պլանավորման ընթացքում, հարկավոր է լինում որոշել ձվազատման ժամանակը։ Այդ նպատակին ծառայող մի քանի մեթոդ կա՝ ձվազատման օրացույց, հիմքային ջերմաստիճանի չափում, արտադրության փոփոխությունների դիտարկում, ֆոլիկուլամետրիա։ Հավաստի մեթոդներից մեկն էլ հատուկ թեստն է։

Ձվազատման թեստի աշխատանքը հիմնված է լյուտեինիզացնող հորմոնի կտրուկ արտազատման վրա, որը տեղի է ունենում նախքան ձվաբջջի՝ ֆոլիկուլից դուրս գալը։ Թեստն արձագանքում է մեզում հենց լյուտեինիզացնող հորմոնի առկայությանը։

Ե՞րբ կատարել թեստը։ Ինչպես գիտեք, ձվազատումը տեղի է ունենում դաշտանից միջինում 15 օր առաջ (1-2 օրվա չափով անհատական տատանումը թույլատրելի է)։ Ձվազատումը խթանող լյուտեինիզացնող հորմոնն արտազատվում է ձվազատումից 24-48 ժամ առաջ։ Նշանակում է, որ կանոնավոր ցիկլի դեպքում ձվազատման թեստը պետք է սկսել անել ենթադրյալ դաշտանից 17 օր առաջ և կրկնել ամեն օր (կարելի է օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան)։

Անկանոն ցիկլի դեպքում ընտրվում է վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված ամենակարճ ցիկլը և հանվում 17 օր։ Օրինակ՝ եթե ամենակարճ ցիկլը եղել է 26 օր, ապա թեստավորումը պետք է սկսել 9-րդ օրվանից։ Երբ թեստը գրանցի լյուտեինիզացնող հորմոնի արտազատումը, այդ ցիկլում թեստավորումը պետք է դադարեցնել։

Ի տարբերություն հղիության թեստերի, որոնց դեպքում անգամ թույլ գծիկն է վկայում դրական արդյունքի մասին, ձվազատման թեստի դեպքում այդ ոչինչ չի նշանակում։ Այդ տարբերությունը բացատրվում է այն հանգամանքով, որ լյուտեինիզացնող հորմոնն արտադրվում է հիպոֆիզի կողմից, և դրա որոշակի քանակություն միշտ առկա է արյան մեջ, իսկ խորիոնային գոնադոտրոպինը արտադրվում է ընկերքի կողմից և նախքան հղիությունն առկա չի լինում օրգանիզմում։

Բեղմնավորման ամենանպաստավոր շրջանն սկսվում է լյուտեինիզացնող հորմոնի արտազատումից 24-48 ժամ առաջ և տևում է մի քանի օր։ Հնարավոր է հղիանալ նաև այն դեպքում, երբ սեռական հարաբերությունը եղել է այդ շրջանից մի քանի օր առաջ։ Դրանից հետո անհնար է հղիանալ։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հղիանալու ամենանպաստավոր պահը համարվում է ձվազատման թեստի դրական արդյունքին հաջորդող առաջին օրը։

Ձվազատման թեստի արդյունքի վրա ալկոհոլն ու սնունդը չեն ազդում, բայց ազդում են հորմոնային դեղամիջոցները։ Թեստի արդյունքները հավաստի չեն նաև հղիության դեպքում, քանի որ ՄԽԳ-ը ազդում է դրանց վրա։ Թեստավորման համար չպետք է օգտագործել առավոտյան մեզը, քանի որ դրանում ավելորդ քանակությամբ լյուտեինիզացնող հորմոն է կուտակվում գիշերվա ընթացքում։ Թեստի անցկացման լավագույն ժամանակը ցերեկն է առավոտյան ժամը 10-ից երեկոյան 8-ն ընկած ժամանակահատվածը։

Ինչպես պահպանել սովորական կենսակերպը, եթե ունեք անմիզապահություն

Ինչպես պահպանել սովորական կենսակերպը, եթե ունեք անմիզապահություն

Անմիզապահությունը դժվարացնում է առօրյա գործունեությունը, քանի որ բոլոր մտքերը կենտրոնացած են միայն այն բանի վրա, թե ինչպես չփչացնել հագուստը, որտեղ գտնել մոտակա զուգարանը և արդյոք կարելի է թույլ տալ լրացուցիչ բաժակ ջուր խմել։

Ինչ է լիպոման 

Ինչ է լիպոման 

Լիպոման ճարպային հյուսվածքի բարորակ գոյացություն է, որը տեղակայված է մաշկի և մկանների միջև

Դաշտանային ցավ․ պատճառները 

Դաշտանային ցավ․ պատճառները 

Շատ հաճախ ցավոտ դաշտանն առաջնային դիսմենորեան է, այսինքն՝ տհաճ զգացողություններ առաջանում են ոչ թե հիվանդությունների պատճառով, այլ ինքնուրույն

Ինչպես գործուն մնալ դաշտանային ցիկլի տարբեր փուլերում

Ինչպես գործուն մնալ դաշտանային ցիկլի տարբեր փուլերում

Դաշտանի ընթացքում, ինչպես նաև «սարսափելի» նախադաշտանային ժամանակահատվածում ինչ-որ բան անելը կարող է դժվար լինել, քանի որ առաջանում է ծանրության, հոգնածության զգացողություն և վատ տրամադրություն: