Լյուտեինացնող հորմոն․ անցում աղջնակից կնոջ

Լյուտեինացնող հորմոն․ անցում աղջնակից կնոջ

Լյուտեինացնող հորմոնն արտադրում է հիպոֆիզը։ Այն պատասխանատու է իգական սեռական հորմոնների արտադրման համար, կարգավորում է դաշտանային ցիկլը և նպաստում է արգանդի ու ձվարանների զարգացմանը։

Անցում աղջնակի կարգավիճակից կնոջ կարգավիճակի

Մինչև դեռահասության տարիքը լյուտեինացնող հորմոնի մակարդակը ցածր է։ Սեռահասունացմանը զուգընթաց օրգանիզմն ազդակ է տալիս հիպոֆիզին, և լյուտեինացնող հորմոնն սկսում է ակտիվորեն արտազատվել արյան մեջ։ Սկսում են զարգանալ իգական սեռական օրգանները, խթանվում է էստրոգենների և պրոգեստերոնի սինթեզը։

Կարդացեք՝ Պրոգեստերոն․ մայրական բնազդի հորմոն

Լյուտեինացնող հորմոնի խտությունը փոփոխվում է դաշտանային ցիկլի ընթացքում, արյան մեջ արտազատվող ակտիվ մասն առաջացնում է ձվազատում։ Հղիության ընթացքում լյուտեինացնող հորմոնն իր տեղը զիջում է էստրոգեններին։ Դաշտանադադարից հետո այս հորմոնի մակարդակը կնոջ օրգանիզմում բարձրանում է։ Անպտղության դեպքում նկատվում է լյուտեինիզացնող հորմոնի խտության մեծացում և ստերոիդների ցածր մակարդակ։

Կարդացեք՝ Էստրոգեն․ կարևորագույն հորմոն կնոջ օրգանիզմում

Սովորաբար լյուտեինացնող հորմոնի հետազոտություն է անցկացվում սեռական գեղձերի աշխատանքի խանգարման, անպտղության, սեռական ցանկության նվազման, սպասվելիք ձվազատման օրը որոշելու դեպքում եւ այլն։

Ինչո՞ւ է անհրաժեշտ հետևել լյուտեինացնող հորմոնի մակարդակին

Հնարավոր է, որ լյուտեինացնող հորմոնի մակարդակը դեռահասության տարիքում բարձր լինի։ Վախենալու ոչինչ չկա։ Դա կոչվում է հիպոֆիզի վաղժամ հասունացում։ Արդեն իսկ հասուն տարիքի կանանց օրգանիզմում էլ այն կարող է բարձրանալ, ինչը կվկայի ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի մասին, սակայն ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ կլինի մի շարք հավելյալ հետազոտություններ անցկացնել, քանի որ լյուտեինացնող հորմոնն այդ պարագայում միանշանակ ցուցիչ չէ։

Կարդացեք՝ Ի՞նչ է իրենից ներկայացնում ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը

Ինչ վերաբերում է լյուտեինացնող հորմոնի կտրուկ բարձրացմանը, ապա նշենք, որ դրա պատճառները բազմազան են։ Պատճառների շարքում գլխավորը դաշտանադադարն է, իսկ եթե հորմոնի մակարդակը բարձր է վերարտադրողական տարիքի կնոջ օրգանիզմում, ապա դա կարող է վկայել վաղ դաշտանադադարի մասին, և դաշտանային ցիկլը վերականգնելու նպատակով սովորաբար հորմոնային թերապիա է պահանջվում։ Լյուտեինացնող հորմոնի բարձրացման պատճառ կարող են լինել նաև սեռական գեղձերի առաջնային դիսֆունկցիան և հորմոնային դեղամիջոցների օգտագործումը։

Լյուտեինացնող հորմոնի մակարդակի նվազումը կարող է վկայել ճարպակալման, հիպերպրոլակտինեմիայի, հիպոֆիզային նանիզմի, Սիմոնդսի հիվանդության մասին։ Հորմոնի մակարդակը կարող է նվազել նաև վիրահատությունից, ուժգին սթրեսից, ինչպես նաև այնպիսի դեղամիջոցների օգտագործումից հետո, ինպիսիք են անաբոլիական ստերոիդները, հակակոնվուլսանտները, պերօրալային բեղմնականխիչները։

Լյուտեինացնող հորմոնի խնդիրը կնոջ վերարտադրողական օրգանների՝ արգանդի և ձվարանների բնականոն աշխատանքը պահպանելն է։ Քանի դեռ լյուտեինացնող հորմոնի մակարդակը նորմայի սահմաններում է, կինը կարող է հղիանալ, եթե չկան խանգարող այլ գործոններ։

 

Աղբյուրը

views 26168
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը