Նորածնի կոլիկաներ

Նորածնի կոլիկաներ

Նորածնի կամ կրծքի երեխայի կոլիկաները (ցավեր որովայնում) հաճախակի հանդիպող խնդիր է՝ պայմանավորված փոքրիկի մարսողական համակարգի առանձնահատկություններով:

Կոլիկաների կանխարգելման համար կրծքով կերակրող մայրիկը պետք է խիստ հետևի բժիշկ-դիետոլոգի խորհուրդներին՝ սահմանափակի կովի կաթի, կծու մթերքների, սխտորի, սուրճի, շոկոլադի, կաղամբի, խաղողի ընդունումը: Շատ հաճախ փոքրիկի կոլիկաներն ուղեկցվում են ավելորդ գազարտադրությամբ: Այս դեպքում մայրիկը ստիպված կլինի սննդակարգից ամբողջությամբ բացառել քաղցրավենիքը, ապխտած սնունդն ու կծու համեմունքները:

Կարդացեք՝ Ի՞նչ մթերքներից խուսափել կրծքով կերակրման շրջանում:

Արհեստական սնուցման դեպքում անհրաժեշտ է խառնուրդն ընտրել ըստ երեխայի անհատական պահանջների:

Կոլիկաների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ կերակրման տեխնիկան և ռեժիմը խախտելը: Փոքրիկին անհրաժեշտ է կերակրել 2-3 ժամ ինտերվալներով, որպեսզի նրա օրգանիզմը կարողանա մարսել սնունդը: Կերակրման ընթացքում նորածինը կարող է օդ կուլ տալ, ինչը կանխելու համար անհրաժեշտ է փոքրիկին պահել կիսաուղղաձիգ դիրքով: Խորհուրդ է տրվում կերակրելուց հետո 10-15 րոպե փոքրիկին ուղղաձիգ դիրքով գրկել:

Մարսողության գործընթացի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ փոքրիկի հուզական վիճակը, այդ պատճառով անհրաժեշտ է նրան կերակրել հանգիստ և հարմարավետ միջավայրում: Ինչպե՞ս օգնել նորածնին կոլիկաների դեպքում:

  • Կատարեք թեթև մերսում. տաք ձեռքերով շոյեք փոքրիկի որովայնը՝ կատարելով պտույտներ ժամսլաքի ուղղությամբ: 
  • Որովայնի փքվածության դեպքում նորածնին պառկեցրեք մեջքի վրա և հերթով ծալեք ոտքերը՝ ձգելով դեպի կրծքավանդակ: 
  • Ցավը մեղմելու համար փոքրիկի որովայնին տաք սրբիչ դրեք: Մայրիկը կարող է գրկել երեխային՝ որովայնը սեղմելով իրեն: 
  • Շատ օգտակար է կանոնավոր կերպով փոքրիկին որովայնի վրա պառկեցնելը, քանի որ այդպես որովայնի մկանները մարզվում են, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների գալարակծկանքի վրա: 
  • Դեղորայքային կամ այլ մեթոդներ կիրառել կարելի է միայն բժշկի ցուցումով:

Հնարավոր է նորածնի մոտ կոլիկաներն ուղեկցվեն փորկապությամբ: Կրծքով կերակրման պարագայում, սովորաբար, երեխայի կղազատումների քանակը համապատասխանում է կերակրման թվին: Ինքնուրույն բուժում սկսել չի թույլատրվում: Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել մանկաբույժի, ով նաև կպարզի փորկապության պատճառը:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…