Հնարավո՞ր է երեխան ծնվի ատամներով

Հնարավո՞ր է երեխան ծնվի ատամներով

Ատամներով ծնված երեխան շատ տարօրինակ է թվում, բայց նման դեպքեր լինում են: Այսպես կոչված ծննդյան ատամներով է լույս աշխարհ գալիս 2000-3000 փոքրիկներից մեկը: Սովորաբար ատամները ստորին լնդի վրա են լինում՝ ամրացած փափուկ հյուսվածքով և թույլ արմատներով: Դրանք տարբերվում են նորածնային ատամներից, և կարող են դուրս գալ ծննդից հետո 30 օրերի ընթացքում: Հնարավոր է, որ բժիշկը որոշի հեռացնել այդ ատամները: Հակառակ դեպքում որոշակի անհարմարություններ կլինեն, օրինակ՝ կերակրելիս կխանգարեն, ինչպես փոքրիկին, այնպես էլ մայրիկին: Այս դեպքում անհրաժեշտ է երեխային մշտապես զննել, որպեսզի պարզեք ինչ վիճակում են լնդերը, լեզուն, արդյոք չկան կտրվածքներ: Եթե լնդերը վնասված են, իսկ ատամներն այնքան են թուլացել, որ կարող են ընկնել, ապա հարկավոր է դիմել բժշկի, ով կհեռացնի դրանք:

Այնուամենայնիվ այս ատամները լուրջ անհանգստության պատճառ չեն, քանի որ ազդեցություն չեն ունենում ատամների հետագա զարգացման վրա:

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։