Ցավազրկողները կրծքով կերակրման շրջանում

Կրծքով կերակրումը տևում է նվազագույնը մեկ տարի։ Այդ ընթացքում կերակրող մայրը չի կարող չբախվել այնպիսի խնդրի, ինչպիսին է գլխացավը կամ մարմնի այլ հատվածների ցավը։ Ինչպե՞ս ազատվել ցավից։ Կրծքով կերակրման շրջանում ո՞ր ցավազրկողն արդյունավետ կլինի և չի վնասի երեխային։ Կա՞ն այդպիսի դեղամիջոցներ։

Կարդացեք՝ Սպազմալիտիկ դեղորայքը՝ նո-շպան և պապավերինը հղիության ընթացքում

Ինչո՞ւ են որոշ բժիշկներ կտրականապես արգելում ցավազրկողների օգտագործումը ԿԿ շրջանում

Դեղապատրաստուկներում առկա ակտիվ նյութերը կարող են կրծքի կաթի միջոցով փոխանցվել երեխային, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ փոքրիկի վրա (դեղնուկ, ծայրահեղ քնկոտություն, հրաժարում կրծքից և այլն)։

Բացի այդ, դեղամիջոցները կարող են կուտակվել օրգանիզմում։ Սակայն մեծահասակները ճարպային հյուսվածք ունեն, որը որպես պատնեշ է ծառայում, և վնասակար նյութերն անմիջապես չեն ներգրավվում փոխանակման գործընթացների մեջ։ Նորածինն այդպիսի հյուսվածք չի ունենում (կամ թույլ զարգացած է լինում), այդ պատճառով օրգանիզմ ներթափանցած նյութերը վայրկյենապես խառնվում են գործընթացներին։

Թյուր պատկերացում կա, որի համաձայն կրծքով կերակրման շրջանում կարելի է ցավազրկող խմել, բայց դեղաչափը կիսելով։ Ցավը չի նահանջի փոքր դեղաչափի դեպքում, իսկ երեխան այդ դեպքում էլ վնասակար նյութեր կստանա, ինչը բացասական հակազդում կառաջացնի։

Ինչպե՞ս ընտրել ցավազրկողը

Ցավազրկող դեղամիջոց ընտրելիս կերակրող մայրը պետք է ուշադրություն դարձնի նրա տոքսիկությանը և երեխայի վրա ազդեցության աստիճանը՝ նախընտրելով համեմատաբար քիչ վնասակարը։ Ցանկացած դեղամիջոցի անվտանգություն պետք է քննարկվի բուժող բժշկի, ինչպես նաև մանկաբույժի հետ․ նրանք կօգնեն գնահատել վտանգի աստիճանը։

Ցավազրկողների ընդունման կանոնները ԿԿ շրջանում՝
  • խմել միայն բժշկի նշանակմամբ,
  • պահպանել նշանակված դեղաչափը, 
  • ուշադրությամբ հետևել երեխայի արձագանքին։

Կասկածելի երևույթներ նկատելու դեպքում հարկավոր է անմիջապես դադարեցնել ընդունումը։ Բուժման ընթացքում պետք է այնպես բաշխել ցավազրկողի ընդունման և կրծքով կերակրման ժամանակը, որ կրծքի կաթում դեղամիջոցի առավելագույն խտության պահը չհամընկնի կերակրման պահին։

Դեղամիջոցները վտանգավոր են երեխայի համար և կրծքով կերակրման ժամանակավոր դադար են պահանջում։ Լակտացիան հնարավոր է պահպանել կթելու միջոցով։

ԿԿ շրջանում թույլատրվող ցավազրկողներ

Եթե բժշկի հետ խորհրդակցելու արդյունքում որոշվում է չդադարեցնել կրծքով կերակրումը, ապա ցավազրկողը պետք է ընտրել ԿԿ շրջանում թույլատրվող դեղապատրաստուկների ցուցակից։

Ոչ ստերոիդային խմբի հակաբորբոքային դեղապատրաստուկներ՝ իբուպրոֆեն, կետոպրոֆեն։ Այդ միջոցների միանգամյա օգտագործումը վտանգավոր չէ երեխայի առողջության համար։

Պարացետամոլ՝ գլխացավից ազատվելու լավագույն միջոցը։ Դեղամիջոցի ազդեցությունը հնարավոր է մեծացնել կանաչ թեյով խմելու դեպքում։

Լիդոկային, ուլտրակային՝ դեղապատրաստուկներ, որոնք արդյունավետորեն և արագ ազդում են ատամնացավի վրա։

ԿԿ շրջանում արգելված ցավազրկողներ

Ցիտրամոն։ Պարունակում է ասպիրին, որը քայքայում է լյարդը։

Անալգին։ Բացասաբար է անդրադառնում երեխայի արյունաստեղծման օրգանների, երիկամների վրա, առաջացնում է ալերգիկ դրսևորումներ։ Անալգինը մեծ քանակությամբ պարունակվում է սեդալգինի, պենտալգինի և տեմպալգինի մեջ։

Կոմբինացված դեղապատրաստուկներ։ Կոդեինը, որը հաճախ օգտագործվում է ցավազրկողների մեջ, ճնշում է երեխայի նյարդային համակարգը։

Ուշադրություն, ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար