Ինչ է կաթնախեժը և հասուն կաթը

Ինչ է կաթնախեժը և հասուն կաթը

Կաթնախեժը ծննդաբերությանը հաջորդող առաջին մի քանի օրերի ընթացքում արտադրվող կաթն է, ունի դեղնավուն գույն և խիտ է: Կաթնախեժը «ներկի»  նման պատում է երեխայի աղիքները, որպեսզի պաշտպանի դրանք: Կաթնախեժը երեխայի աոաջին իմունիզացիան է շատ միկրոբների և վիրուսների դեմ: Այն նպաստում է աղիքների բարենպաստ միկրոբների աճին: Կաթնախեժը լավագույն սնունդն է նորածնի համար:

Այն ավելի հարուստ է իմունոգլոբուլիններով, լեյկոցիտներով, վիտամին A-nվ (մանկանը պաշտպանում է վարակներից և ալերգիայից, կանխարգելում է աչքի հիվանդությունները), պարունակում է աճի գործոններ (նպաստում է մարսողական համակարգի զարգացմանը, կանխում է ալերգիայի և սննդի նկատմամբ անհանդուրժողության առաջացումը) և ունի լուծողական ազդեցություն (նպաստում է մեկոնիումի հեռացմանը և դեղնուկի կանխարգելմանը): 

Կաթնախեժը շատ քիչ քանակությամբ է արտադրվում: Այն հարմարեցված է երեխայի շատ փոքր ստամոքսին և անհաս երիկամներին, որոնք չեն կարող մեծ քանակությամբ հեղուկ հեռացնել: 

Հասուն կաթը սկսում է արտադրվել ծննդաբերությունից մի քանի օր անց: Այն անընդհատ փոփոխվում է` կախված օրվա ժամից, կրծքով կերակրելու տևողությունից, երեխայի պահանջներից և այն հիվանդություններից, որոնց հետ մայրը շփվել է: 

Անհասի կաթ: 37 շաբաթ հեստացիայից վաղ ծննդաբերած կնոջ կաթը՝ հասուն կաթի համեմատությամբ, սպիտակուցներ, որոշ հանքային տարրեր, այդ թվում երկաթ, ինչպես նաև իմուն գործոններ ավելի շատ է պարունակում, որի շնորհիվ էլ այդ կաթն ավելի համապատասխան է անհաս երեխայի կարիքներին:






Մանկաբուժություն: Ուս. ձեռնարկ, ԵրՊԲՀ հրատ.

views 23593
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը