Պտուկների ճաքը կրծքով կերակրման շրջանում

Պտուկների ճաքը կրծքով կերակրման շրջանում

Կրծքով կերակրման շրջանում շատ ու շատ մայրեր գանգատվում են առաջին օրերի տհաճ, անգամ ցավոտ զգացումներից։ Անհարմարավետության պատճառն այն է, որ կրծքի մաշկը չի հասցրել կոպտանալ, և կուրծքը դեռևս պատրաստ չէ իր նոր դերին։ Եթե ցավն անտանելի է, ապա ամենայն հավանականությամբ երեխան սխալ է բռնել կուրծքը։ համապատասխան միջոցներ չձեռնարկելու, կերակրման դիրքը չփոխելու դեպքում հնարավոր է, որ պտուկների վրա ճաքեր առաջանան, ինչը միայն կվատացնի վիճակը՝ ուժգնացնելով ցավը, անգամ նպաստելով մաստիտի առաջացմանը։

Կարդացեք՝ Մաստիտ

Լավագույն որոշումը՝ կանխարգելում

1. Երեխային կրծքին մոտեցնելու ճիշտ ձևը

Ճիշտ կերակրման դեպքում երեխան պտուկը պետք է բռնի արեոլայի հետ միասին։ Այդ դեպքում երեխան կարծես մերսում է արեոլան՝ դրանով իսկ խթանելով կաթի հոսքը։ Ճիշտ դիրքի դեպքում երեխայի ստորին շրթունքը ծալվում է դեպի դուրս, շրթունքի լորձային մակերևույթի շնորհիվ այն թեթևորեն սահում է պտուկի վրայով՝ չտրորելով այն։

Կարդացեք՝ Կրծքով կերակրման կանոններ

2. Երեխային կրծքից հեռացնելու ճիշտ ձևը

Խորհուրդ է տրվում երեխային չընդհատել կերակրման ժամանակ։ Նա պետք է ծծի այնքան, մինչև սեփական ցանկությամբ թողնի կուրծքը։ Եթե այնուամենայնիվ ստիպված եք նրան հեռացնել, արեք այդ նուրբ, սահուն շարժումով, որպեսզի չվնասեք կուրծքը։ Եթե ճկույթը զգուշությամբ մտցնեք երեխայի բերանի անկյունը, նա անմիջապես բաց կթողնի կուրծքը։

3. Կրծքի հիգիենան

Հարպտկային հատվածում՝ արեոլայի վրա կնկատեք փոքրիկ կետեր։ Դրանք Մոնտգոմերիի գեղձերն են, որոնք հատուկ քսուք են արտադրում։ Այդ քսուքը ոչնչացնում է պտուկների վրա եղած մանրէների մեծ մասը, ինչպես նաև փափկեցնում է՝ կանխելով պտուկների չորացումն ու հետագայում ճաքերի առաջացումը։ Այն յուրօրինակ պաշտպանիչ քսուք է, որը կուրծքը հաճախ լվանալու դեպքում հեշտությամբ մաքրվում է։ Լվանալիս օճառ օգտագործելու դեպքում ճաքերի առաջացումն անխուսափելի է դառնում, այդ պատճառով էլ պետք չէ հատուկ լվանալ կուրծքը։ Այն մաքուր պահելու համար բավական է օրվա մեջ մի քանի անգամ՝ ջրով լվանալը։

Այսօր դեղատներում կարելի է գտնել ներծծող հատուկ ներդիրներ կրծքի համար։ Դրանք օգտագործելիս հաճախակի է պետք փոխել, որովհետև ճաքող պտուկների հատվածում խոնավ և տաք պայմաններում վնասակար միկրոօրգանիզմների ակտիվ բազմացման պրոցես կարող է սկսվել։

Պտուկների ճաք․ ինչպե՞ս բուժել

Եթե վնասվածքը չնչին է, ապա կարելի է կերակրումից հետո մի փոքր սեղմել կուրծքը և կաթը տարածել արեոլայի վրա, թողնել, որ չորանա։ Կրծքի կաթը ցանկացած քսուքից լավ է մաշկի համար, այն փափկեցնում է ու մանրէասպան, ապաքինող ազդեցություն ունենում։

Ճաքերն արագ ու ավելի լավ են ապաքինվում բաց մնալով, այդ պատճառով ամեն հնարավորության դեպքում պետք է կուրծքն ազատել սպիտակեղենից։

Եթե վիճակը բարձիթողի է մնացել, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ, ով հատուկ քսուք, յուղ կամ այլ միջոց կնշանակի։

Կարդացեք՝ Կերակրելիս կրծքի վրա դրվող հարմարանք

Ցավը մեղմելու համար կարելի է առժամանակ կրծքով կերակրման հատուկ հարմարանք օգտագործել։ Այն ժամանակավոր է և հաճախ օգտագործվում է ճաքերը բուժելու ընթացքում։

Խորհուրդ է տրվում նաև ճաքերի կանխարգելման հատուկ քսուքներ օկտագործել:

Կարդացեք՝ Պտուկների բուսական խնամք կրծքով կերակրող մայրերի համար

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար