Կերակրելիս կրծքի վրա դրվող հարմարանք

Կերակրելիս կրծքի վրա դրվող հարմարանք

Կրծքով կերակրման, մայրական կաթի կարևորությունն անհնար է թերագնահատել։ Երբեմն, սակայն, մի շարք երևույթներ, ինչպես օրինակ պտուկների ճաքը, կարող են խաթարել նրա բնական ընթացքը։ Այդպիսի դեպքերում արդյո՞ք կօգնեն կրծքով կերակրման հարմարանքները։ Դիտարկենք դրանց առավելություններն ու թերությունները։

Առավելություններ և թերություններ

Երբեմն վերոնշյալ հարմարանքը կրծքով կերակրումը պահպանելու միակ միջոցն է դառնում։ Այդուհանդերձ որոշ դեպքերում հավելյալ խնդիրներ է առաջացնում։

Ե՞րբ օգտագործել

  • Փոքրիկը չի ցանկանում ծծել կուրծքը շշով կերակրումից հետո։ Հարմարանքը փոքրիկին զգայական մակարդակում կհիշեցնի մայրական պտուկը, և անցումը բնական կերակրման ավելի հեշտ կլինի։ 
  • Կուրծքն ուժգին ցավում է կերակրելիս։ 
  • Թերհաս երեխայի ուժը չի հերիքում կուրծք ծծելուն։ Այդ դեպքում հարմարանքը կհեշտացնի ծծելը և կնպաստի լակտացիային։ 
  • Պտուկի ձևախեղումներ։ Հարթ կամ ներս ըկած պտուկի դեպքում երեխան չի կարողանում բռնել այն, իսկ ԿԿ հարմարանքը նվազագույնի է հասցնում անհարմարությունները։ 
  • Երեխայի բերանի յուրահատուկ կառուցվածք։ Վերոնշյալ բոլոր խնդիրների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

ԿԿ հարմարանքի հետևանքով ծագած խնդիրներ

  • ԿԿ հարմարանքը փոխում է ծծելու մեխանիզմը, ինչը կարող է նպաստել լակտացիայի մարելուն։ 
  • Կերակրման տևողությունը երկարում է, երեխան չի հագենում, որովհետև կաթն արտահոսում է։ 
  • Երբեմն օդ կուլ տալու հետևանքով ցավ և մետեորիզմ (փորափքանք) է առաջանում։ ԿԿ հարմարանքի դեպքում հաճախ է այդպես լինում։ 
  • ԿԿ հարմարանքի ստերիլությունը չպահպանելու դեպքում հաճախ է պտուկի բորբոքում լինում։ Կրծքի կանդիդոզը տարածված երևույթ է ԿԿ հարմարանք օգտագործելու դեպքում։

Ինչպե՞ս ընտրել համապատասխան չափսը

Հնարավորության դեպքում հարկավոր է փորձել տարբեր արտադրողների առաջարկած ԿԿ հարմարանքը և նոր միայն գնել։

Թերհաս և թույլ նորածինների դեպքում հարկավոր է փոքր չափսն ընտրել՝ համոզվելով, որ այն համապատասխանում է նաև մորը։

Կատարյալ ԿԿ հարմարանքը պետք է համընկնի պտկի եզրագծին, հեշտ հագնի և չձգի։

Ռեզինից ու լատեքսից պատրաստվածներն այնքան էլ որակյալ չեն, քանի որ կոշտ են և կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել, բացի այդ հնարավոր է, որ երեխան համ առնի դրանցից։

Սիլիկոնե հարմարանքն ավելի անվտանգ է ու նուրբ, ապահովում է մոր մարմնի ջերմության փոխանցումը երեխային և չունի համ ու հոտ։

Ինչպե՞ս օգտագործել

  • ԿԿ հարմարանքն օգտագործելուց առաջ հարկավոր է մանրէազերծել։ 
  • Խոնավացնելու դեպքում ավելի հեշտ է կպչում։ 
  • Հարմարանքի կտրվածքն այն հատվածում պետք է լինի, որին կպչում է փոքրիկի քիթը։ 
  • ԿԿ հարմարանքով կուրծքը ծծելը չպետք է տարբերվի բնական կերակրումից․ երեխան լայն բաց է անում բերանը և բռնում արեոլան։
views 33377
«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ