Ճի՞շտ է, որ կրծքով կերակրման ժամանակ, նույնիսկ եթե բացակայում է դաշտանը, հնարավոր է հղիանալ

Ճի՞շտ է, որ կրծքով կերակրման ժամանակ, նույնիսկ եթե բացակայում է դաշտանը, հնարավոր է հղիանալ

Կանայք, ովքեր պատրաստվում են երեխայի ծնունդին և մտադիր են նրան կրծքով կերակրել, ինչպես նաև նրանք, ովքեր արդեն կերակրում են իրենց փոքրիկին, հաճախ են գինեկոլոգին հարցնում՝ արդյո՞ք հնարավոր է հղիանալ կրծքով կերակրման պարագայում:

Երիտասարդ մայրիկների մեծ մասը վստահ է, որ կրծքով կերակրումը հուսալիորեն պաշտպանում է իրենց անցանկալի հղիությունից, այդ իսկ պատճառով էլ հարկ չեն համարում օգտվել բեղմնականխման լրացուցիչ միջոցներից: Արդյո՞ք ճիշտ է, որ կրծքով կերակրման ժամանակ, նույնիսկ եթե բացակայում է դաշտանը, հնարավոր է հղիանալ:

Իրականում հնարավոր է: Միգուցե դաշտանը բացակայում է, բայց հնարավոր է, որ կնոջ օրգանիզմում ձվազատում կատարվի: Այս պարագայում նա կհղիանա: Կրծքով կերակրման ժամանակ անպայման պետք է պաշտպանվել հղիությունից բեղմնականխման այլ մեթոդներով ևս:

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ