Կերակրե՞լ կրծքով, թե՞ ոչ

Կերակրե՞լ կրծքով, թե՞ ոչ

Ամերիկյան մանկաբուժության ասոցիացիայի վերջերս կայացած ազգային համաժողովում Ալեքսիս Չակոնասը (Նյու Յորքի Սթիվեն և Ալեքսանդրա Կոհենների անվան մանկական բժշկական կենտրոնի գիտնական-բժիշկ) ներկայացրեց առցանց հարցման արդյունքները, որին մասնակցել էր 50 հզ-ից ավել կին՝ 18-50 տարեկան, ովքեր կերակրում էին կամ կերակրել էին երեխային նրա մեկ տարին լրանալուց հետո:

Երկարատև կերակրման ամենից հաճախ կրկնվող երեք հիմնական պատճառներն էին՝ կրծքի կաթի սննդային արժեքը, նրա օգտակարությունը երեխայի առողջության համար և երեխայի հետ սերտ կապի ստեղծման հնարավորությունը: Բացի այդ մասնակիցները նշում էին այնպիսի գործոններ, ինչպիսիք են կերակրումից ստացած հաճույքը, ամուսնու աջակցությունը և արհեստական կերերի համար գումար չծախսելու հնարավորությունը:

Այս ամենն ընդհանուր առմամբ կանխատեսելի է, սակայն հետազոտությունը նաև անսպասելի արդյունքներ է ցույց տվել: Պարզվել է, որ բժիշկների կարծիքն առանձնապես չի ազդում մայրերի ընտրության վրա:

«Բազմաթիվ կանայք իրենց բժիշկների հետ ակտիվորեն քննարկում են, կողմ և դեմ կարծիքներ արտահայտում երկարատև կերակրման վերաբերյալ, սակայն բժիշկների խորհուրդներն ու հանձնարարականները չեն ազդում նրանց վերջնական որոշման վրա:»,- պարզաբանել է միևնույն հիվանդանոցի բժիշկ պրոֆեսոր Էնդրյու Էյդսմանը:

Մի խոսքով՝ այս հարցում խնդիր չկա, քանի որ Ամերիկյան մանկաբուժական ասոցիացիան այնուամենայնիվ թույլ է տալիս կրծքով կերակրումը շարունակել նաև 1 տարեկանից հետո, եթե այդպես են ցանկանում մայրն ու երեխան:

Ավելի վաղ կատարված հետազոտությունների արդյունքում պարզ էր դարձել, որ երկարատև կերակրման տարբերակն առավել հաճախ ընտրում են էքստրավերտ, հուզական կայունությամբ տարբերվող կանայք, իսկ ինտրավերտ և տագնապային մայրերը երեխային կրծքից կտրում են ավելի շուտ, քանի որ անհարմար են զգում երեխային հասարակական վայրերում կերակրելիս կամ էլ ավելի ընկալունակ և լսում են շրջապատող մարդկանց խորհուրդները, երբ վերջիններս հորդորում են անցնել կաթնախառնուրդների:

Բացի այդ հայտնի է, որ հակադեպրեսանտներ օգտագործող մայրերը 60%-ով քիչ են կրծքով կերակրում, քան այն կանայք, ովքեր չունեն այդ դեղամիջոցների կարիքը, իսկ թե որն է պատճառը՝ ինքնին դեպրեսիան, թե երեխային այդ դեղամիջոցների ազդեցությանը չենթարկելու ցանկությունը, դեռևս հայտնի չէ:

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Մեզի ընդհանուր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել շաքարախտը, միզուղիների և լյարդի հիվանդությունները:

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչո՞ւ է կարևոր մտածել ճնշման մասին որքան հնարավոր է շուտ

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ

Regulon հակաբեղմնավորիչ հաբեր

Regulon հակաբեղմնավորիչ հաբեր

Ինչո՞ւ են ընդունում Ռեգուլոն հաբերը