Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

ԱՄԲ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ հնարավոր է դարձել էմբրիոնների գենետիկական գնահատումը մինչև դրանց տեղափոխումը արգանդի խոռոչ։

Այս մեթոդը հայտնի է որպես Preimplantation Genetic Testing (PGT)։

Ի՞նչ է PGT-ն

PGT-ն գենետիկական հետազոտություն է, որն իրականացվում է էմբրիոնի զարգացման վաղ փուլում՝ քրոմոսոմային կամ ժառանգական խանգարումները գնահատելու նպատակով։

Ե՞րբ կարող է ցուցված լինել

Կրկնվող վիժումներ
Քրոմոսոմային անոմալիաները կարող են հանդիսանալ կրկնվող հղիության կորուստների պատճառ։

Մոր բարձր վերարտադրողական տարիք՝Տարիքի հետ աճում է քրոմոսոմային խանգարումների ռիսկը։

Կրկնվող ԱՄԲ-ի անհաջող փորձեր՝Որոշ դեպքերում PGT-ն կարող է օգնել ընտրել գենետիկորեն առավել բարենպաստ էմբրիոններ։

Ժառանգական հիվանդությունների ռիսկ
Եթե ընտանիքում առկա են որոշակի գենետիկական հիվանդություններ։

PGT-ի տեսակները

  • PGT-A՝ քրոմոսոմային քանակական խանգարումների գնահատում
  • PGT-M՝ մոնոգեն հիվանդությունների հայտնաբերում
  • PGT-SR՝ կառուցվածքային քրոմոսոմային փոփոխությունների գնահատում

Սահմանափակումներ

PGT-ն չի երաշխավորում հղիության 100% հաջողություն և չի փոխարինում նախածննդյան հետազոտություններին, սակայն կարող է զգալիորեն բարելավել էմբրիոնի ընտրության գործընթացը։

PGT-ն ժամանակակից վերարտադրողական բժշկության կարևոր գործիքներից է, որը հնարավորություն է տալիս անհատականացնել ԱՄԲ բուժումը և որոշ դեպքերում բարձրացնել առողջ հղիության հավանականությունը։

views 768
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում