Ծննդաբերությունը 40 տարեկանում

Ծննդաբերությունը 40 տարեկանում

Այսօր շատերն են որոշում ծննդաբերել քառասուն տարեկանից հետո։ Պատճառները տարաբնույթ են, գուցե նախկինում չի հաջողվել, գուցե մայրանալն առաջնային տեղ չի գրավել կամ էլ անձնական այլ պատճառ։

Կարդացեք՝ Արտամարմնային բեղմնավորումը 35 տարեկանից հետո

40 տարեկան և մեծ կանանց, ովքեր երեխայի են սպասում, մտահոգում է՝ արդյո՞ք կկարողանան բարեհաջող ծննդաբերել և առողջ երեխա լույս աշխարհ բերել։

Խորհուրդներ ապագա մայրերին

Հղիությունը հաստատվելուն պես հարկավոր է հաշվառվել, քանի որ ձեր դեպքում այն պետք է ընթանա բժշկի վերահսկմամբ։

Լուրջ վերաբերվեք ձեր վիճակին։ Լսեք բժշկի խորհուրդները և ժամանակին կատարեք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։

Բժիշկները պետք է հետևեն երեխայի զարգացման բոլոր փուլերին, քանի որ այդ տարիքում մեծ է Դաունի համախտանիշի առաջացման վտանգը։

Եթե բժիշկները խորհուրդ տան անկողնային ռեժիմ պահել, կատարեք առանց հակադրվելու։

Ուշադիր եղեք ձեր ապրելակերպի հանդեպ։ Ճիշտ սնվելը կարևոր է և անհրաժեշտ է առաջին հերթին ձեր ներսում զարգացող երեխային։

Սննդամթերքների մեջ ներառեք բանջարեղեն և մրգեղեն, փորձեք միայն առողջարար սնունդ ուտել:

Կարդացեք՝ Երիտասարդացնո՞ւմ է արդյոք մեծ տարիքում հղիանալը

Օգտակար է քայլելը։ Եթե հակացուցումներ չկան, փորձեք որքան հնարավոր է շատ զբոսնել մաքուր օդում և առողջ ապրելակերպ վարել, ինչը կօգնի հեշտ ծննդաբերել։

Հաճախեք յոգայի դասերի, ֆիզկուլտուրայով զբաղվեք։ Վարժությունները կօգնեն ամրացնել անոթները, պահպանել արգանդի տոնուսը և զարգացնել ճիշտ շնչառությունը։ Հղի կանանց համար նախատեսված մարմնամարզության բազմաթիվ տեխնիկաներ կան, կարող եք նաև լողի գնալ, ինչը դրականորեն է ազդում և զարգացնում է մարմնի բոլոր մկանները։

Ձեր ամուր առողջությունն առողջ երեխա լույս աշխարհ բերելու գրավականն է։

30 տարեկանն անց կանայք վաղաժամ ծննդաբերության ռիսկային խմբում են, ուստի հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և անհրաժեշտության դեպքում պառկել հիվանդանոցում։

Կինը կարո՞ղ է ինքնուրույն ծննդաբերել 40-ից հետո

Հնարավոր է ծննդաբերել բնական ճանապարհով, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս կեսարյան հատում անել։ Եթե ցանկանում եք ինքնուրույն ծննդաբերել, անցեք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որպեսզի պարզեք արդյո՞ք բնական ծննդաբերությունը վտանգավոր չի լինի ձեզ համար։

Կարդացեք՝ Հղիությունը մեծ տարիքում

Խուսափեք սթրեսային իրավիճակներից և պահպանեք հանգստությունը։ Չմոռանաք, որ ձեր նյարդային վիճակն անմիջապես անդրադառնում է երեխայի վրա։ Եթե հանգստանալու կարիք ունեք, դասական երաժշտություն լսեք, մտածեք ձեր փոքրիկի մասին, խոսեք նրա հետ։

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

ՔՈՎԻԴ-19-ից խուսափելու համար հղիության ընթացքում կանայք պետք է ձեռնարկեն միևնույն նախազգուշական միջոցները, ինչ մյուս ....

Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Լակտացիայի շրջանում ալկոհոլի օգտագործումը քիչ ուսումնասիրված հարց է։ Մայրիկները հաճախ են լսում հակասական խորհուրդներ, թե ինչպես է ազդում ալկոհոլը երեխայի վրա․․․

Ցիստիտը հղիության ընթացքում

Ցիստիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ցիստիտի դեպքում դեղամիջոցների և անգամ որոշ խոտաբույսերի ընդունումն արգելվում է, քանի որ ոչ բոլորն են բարենպաստ ազդեցություն թողնում երեխայի առողջության վրա․․․

Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումի պակասն առանձնահատուկ զգացվում է հղիության շրջանում, քանի որ այն մասնակցում է փոքրիկի պրակտիկորեն բոլոր օրգանների կազմավորմանը և․․․․