Երիտասարդացնո՞ւմ է արդյոք մեծ տարիքում հղիանալը

Երիտասարդացնո՞ւմ է արդյոք մեծ տարիքում հղիանալը

Կնոջ գեղեցկությունը հարատև չէ: Հարթ մաշկ, բարեկազմ իրան, փայլուն, փարթամ մազեր, այս ամենը տալիս է բնությունը, բայց միայն 10-20 տարով: Այնուհետև սկսում են կնճիռներ առաջանալ, դեմքի մաշկը փոխվում է, կորչում է կազմվածքի նրբագեղությունը։ Ժամանակի ընթացքում ավելի մեծ ջանքեր են պահանջվում կազմվածքը պահպանելու համար, իսկ ժամանակը կանգ չի առնում, և մոտենում է դաշտանադադարը:

Կյանքը կանխատեսելի է, ուստի՝ ձանձրալի: Մեր ունեցածի հանդեպ մշտական դժգոհությունը մղում է ինքնախաբեության, և հաճախ ենք լսում շրջապատից՝ «ինչպես է նա երիտասարդացել» արտահայտությունը: Ուրեմն իսկապե՞ս մեծ տարիքում հղիանալը կարող է երիտասարդացնել: Փորձենք պարզել միասին:

Հղիության ընթացքում տեղի է ունենում հորմոնների լրացուցիչ արտադրություն, և արդեն իսկ առկա հորմոնների մակարդակը բարձրանում է: Հիմնական հորմոններն են պրոգեստերոնը, էստրոգենը, մարդու խորիոնային գոնադոտրոպինը (ՄԽԳ), խորիոնային սոմատոտրոպինը, մարդու աճի հորմոնը: Այդ բոլոր հորմոնները նպաստում են կնոջ տեսքի բարելավմանը՝

  • պրոգեստերոնը նպաստում է կրծքագեղձերի աճին, 
  • էստրոգենը բարելավում է արյան շրջանառությունը և կարգավորում զարկերակային ճնշումը, 
  • ՄԽԳ-ն անուղղակիորեն արագացնում է նյութափոխանակությունը, մազերը փայլ են ձեռք բերում և արագ երկարում, հարթեցնում է դեմքի կնճիռները, և առհասարակ մաշկի վիճակի ընդհանուր բարելավումը այս հորմոնի շնորհիվ է, 
  • մարդու աճի հորմոնը (սոմատոտրոպին) արագացնում է նյութափոխանակությունը և որոշ հյուսվածքների (մասնավորապես շարակցական) աճն է խթանում, նպաստում է ճարպային հյուսվածքների քայքայմանը:

Հորմոնների այս հատկություններն սկսել են օգտագործել կոսմետոլոգիայում: Կանայք, շտապելով հետաձգել ծերությունը, անվերահսկելիորեն օգտագործում են մաշկի ֆլորայի տարբեր ներկայացուցիչներից պատրաստված տարատեսակ հորմոնների կենսաբանական նմանակներ՝ առանց մտածելու դրանց հետևանքների մասին: Այդպիսի միջամտություններ, ծառայություններ առաջարկողները (առողջարանական կենտրոններում) հաշվի չեն առնում հաճախորդի հորմոնային ֆոնը, որպեսզի վտանգներից հնարավորին խուսափեն:

Իհարկե այստեղ բոլորը հիշում են այն դեղամիջոցները, որոնք խոստանում են մեղմել դաշտանադադարի նշանները և պարունակում են արհեստական էստրոգեն: Այնինչ ոչ բոլորը գիտեն այդ «երիտասարդացնող» ներարկումների և հաբերի մեջ պարունակվող հորմոնների չափաբաժինների տարբերությունը:

Արդյո՞ք հղիությունը ֆիզիկապես երիտասարդացնում է կնոջը

Պատասխանը բացասական է: Հորմոնային վիճակի փոփոխությունների արդյունքում մարմնի որոշ հատվածներ ավելի երիտասարդ տեսք են ունենում, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում: Երբ հորմոնային ֆոնը դառնում է այնպիսին, ինչպիսին նախքան հղիությունն էր, օրգանիզմն անցնում է իր «անձնագրային» տարիքին:

Այլ հարց է, որ 35-ը բոլորած կանայք սկսում են ավելի ուշադիր հետևել իրենց տեսքին: Կանոնավոր մարզասրահ այցելելը, գեղեցկության սրահներում ծառայություններից օգտվելը, ճիշտ սննդակարգը, խելամիտ ընտրված կոսմետիկան և հագուստը կնոջն ավելի երիտասարդ տեսք են հաղորդում: Կինը հասցնում է ձեռք բերած հիվանդությունները բուժել և վերահսկել առողջական խնդիրները: Հաճախ առողջության տեսանկյունից նա ավելի պատրաստ է հղիությանը, քան քսան տարեկան կինը: Հղիության հանդեպ պատասխանատու մոտեցումը և առողջ ապրելակերպն առհասարակ չեն կարող կնոջ արտաքին տեսքի վրա դրականապես չազդել:

Այնուամենայնիվ մեծ տարիքում հղիանալը պետք չէ համարել բառի բուն իմաստով երիտասարդացնող միջոց, իսկ ահա հոգեբանորեն հղիությունն իսկապես երիտասարդացնում է: Միանշանա՛կ: Ընտանիքի նոր անդամի լույս աշխարհ գալուն պատրաստվելու «հոգսերը» ապագա մայրիկին դրական զգացմունքներ են հաղորդում և ստիպում շողալ:

 

Աղբյուրը

views 23206
Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել