Հղիություն․ երջանկության, միաժամանակ անհանգստությունների շրջան

Հղիություն․ երջանկության, միաժամանակ անհանգստությունների շրջան

Որքան էլ որ հղիության վիճակն սպասված լինի, միևնույնն է որոշակի անհանգստություն և վախ է առաջանում ընթացքում։ 

Կարդացեք՝ Կնոջ վերածնունդ՝ հղիություն

Ամենատարածված վախերից մեկը սեփական մարմնի հանդեպ վերահսկողությունը կորցնելն է։ Եթե նախկինում կինը կարողանում էր կառավարել իր քաշն ու կազմվածքի փոփոխությունները, ապա հղիության ժամանակ փորն աճում է կարծես նրանից անկախ։ Այդ հարցում մեծ բան է կախված ապագա մոր վերաբերմունքից․ ընդունո՞ւմ է նա իր վիճակը, թե՞ ոչ։ 

Մյուս վախը կապված է կնոջ սոցիալական դերի փոփոխության հետ։ Հաճախ այն առաջանում է, երբ կինն անսպասելիորեն է հղիանում, չպլանավորված։ Կինը վախենում է հետ մնալ հասարակական կյանքից, մտահոգվում է, որ չի կարողանա վերադառնալ աշխատանքին, որ մասնագիտական ոլորտում չի զարգանա։

Կարդացեք՝ Հղի կանանց մտավախությունները

Իրականում հղիությունը և հետագայում երեխան կարող են մեծ անձնային աճ ապահովել՝ նպաստելով նաև մասնագիտական աճին, հատկապես, եթե մասնագիտությունը կապված է մարդկանց հետ՝ ուսուցիչ, բժիշկ, սոցիալական աշխատող։ Կինն սկսում է ավելի լավ հասկանալ ուրիշների պահանջմունքները, կարիքները, սկսում է ավելի շատ շփվել։ Եթե անգամ նրա աշխատանքը կապված չէ մարդկանց հետ, միևնույնն է, նա ավելի շատ շահում է, քան կորցնում։

Հաճախ կինը վախենում է երեխայի հետ կապված հարցերից․ ի՞նչ եմ անելու, երբ նա լաց լինի, հիվանդանա և այլն։ Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց այս դեպքում օգնում է երեխայի համար գնումներ կատարելը։ Եթե նախապաշարմունքներից ելնելով վախենում եք նախապես գնումներ անելուց, ապա գրեք, թե ինչ և որտեղից պետք է գնեք, ինչ պետք է վերցնեք ծանոթներից կամ բարեկամներից, ինչպես պետք է դասավորեք սենյակը և այլն, ցուցակը տվեք ապագա հայրիկին։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում մոր հուզական վիճակի ազդեցությունը երեխայի վրա

Երբ երեխան լույս աշխարհ գա, երջանիկ հայրիկն արագ կգնա և ամեն բան կնախապատրաստի նախքան ձեր տուն վերադառնալը։ Հակառակ դեպքում խառնաշփոթ կստեղծվի։ Շատ օգտակար կլինի, եթե հղիության ընթացքում ինքներդ գործեք որևէ իր՝ գլխարկ, գուլպա և այլն, երբ այդ անեք, ակամայից հուզական կապ կստեղծվի, կմտածեք երեխայի մասին, և նա ինքն էլ այդ կզգա։

Երբեմն կնոջն անհանգստացնում է ամուսնու հետ կապված վախը․ ինչպե՞ս նա կընդունի իրեն նոր կարգավիճակում։ Ցավոք որոշ տղամարդկանց համար կինը հաճույքի առարկա է, լինում են դեպքեր, երբ տղամարդն առաջարկում է կեսարյան հատում անել, որպեսզի սիրով զբաղվելիս զգացողությունները չփոխվեն։ Ի՞նչ ասես նման դեպքերում։ Պետք է ճիշտ ընտրություն կատարել, ուշադրություն դարձնել տղամարդու անձնային որակներին։ Նա պետք է ընդունի կնոջ վիճակը, որքան էլ որ այն սթրեսային լինի իր համար։

Կարդացեք՝ Եթե ամուսինը նշանակություն չի տալիս հղիությանը

Իրականում հաճախ տղամարդիկ էլ են աջակցության կարիք ունենում։ Կինը պետք է օգնի նրան, բացատրի իր վիճակը, աստիճանաբար ներգրավի նրան «գործընթացի մեջ»։ Երեխայի ծնունդն ինչ-որ առումով սթրեսային է ամբողջ ընտանիքի համար, ուստի ամուսինները պետք է աջակցեն և միմյանց օգնեն հաղթահարել դժվարությունները։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է