Եթե ամուսինը նշանակություն չի տալիս հղիությանը

Եթե ամուսինը նշանակություն չի տալիս հղիությանը

Եթե ամուսինն ուշադիր, ամեն հարցում աջակցող մարդ է, ում հետ ընդհանուր լեզու եք գտնում, ապա մյուս մարդկանց անուշադրությունն առանձնապես չի վիրավորում: Երբեմն, սակայն, կնոջը թվում է, թե ամուսինը պատշաճ ուշադրություն չի դարձնում և նշանակություն չի տալիս հղիությանը: Եթե նա չի անհանգստանում աջ թուլակողի ցավերի պատճառով և քնքշությամբ չի լցվում գնված փոքրիկ վերնաշապիկը տեսնելիս, ապա ամենայն հավանականությամբ չափազանցնում եք ձեր մտահոգությունները: Տղամարդիկ երբեմն իսկապես անմասն են մնում և կարիք են ունենում, որ իրենց ակտիվորեն ներգրավեն «գործընթացի» մեջ:

Մյուս կողմից էլ այդ յուրահատուկ շրջանում կանանց հատուկ է ամուսնուն նրա ուժերից վեր պահանջներ ներկայացնելը, նրանք ցանկանում են, որ ամուսինը և՛ գլուխ հանի հղիության և ծննդաբերության հարցերից, և՛ հոգա ընտանեկան ծախսերի մասին, և՛ կենցաղային հարցերում օգնի, և՛ նուրբ և քնքշառատ լինի, և՛ գիշերվա կեսին պաղպաղակ գնելու վազի … Ամեն բան միանգամից չի լինում, քանի որ ամուսիններն էլ այնպիսի մարդիկ են, ինչպես նրանց կանայք:

Բավականին հաճախ ամուսնու անուշադրությունն անգամ ոչ թե վիրավորում է, այլ անհանգստացնում. եթե նա անգամ հիմա ուշադիր չէ, ապա միգուցե հետագայում երեխայի՞ն էլ չսիրի: Նախքան ամուսնուն մեղադրելը փորձեք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք իրական պատճառ կա անտարբերության վերաբերյալ ձեր կասկածների հիմքում, թե՞ դա ընդամենը տագնապալից սպասում է: Շատերը, հղի կանայք ևս բացառություն չեն, շփոթում են պատասխանատվությունը և տագնապը: Կարևոր է վերջիններս տարանջատել կարողանալը: Պատասխանատվությունը սպասվելիք իրադարձություններին նախապատրաստվելու և իրավիճակը կանխորոշել կարողանալու ձգտումն է: Տագնապայնությունը անհաջողությունների նկատմամբ անզորությամբ համակված կամ հիվանդագին սպասումն է:

Հավասարակշռեք ձեր հույզերը, հանգստացեք և փորձեք հասկանալ, թե իրականում ինչ եք զգում: Եթե ամուսինը ներամփոփ մարդ է, չի կարողանում արտահայտել զգացմունքները, ապա պետք չէ պահանջել, որ նա անմիջապես տարվի հղիությամբ կամ ծննդաբերության օրն օրինակելի հայր դառնա: Այլ բան է, եթե ամուսինն սկսել է չափից շատ խմել, ագրեսիվ է դարձել. այդ պարագայում շատ կարևոր է գործել և միջոցներ ձեռնարկել: Հարկ չկա հապաղել խնդրի լուծման հարցում, աջակցություն խնդրեք մտերիմներից և դիմեք հոգեբանի: Այսպիսի խնդիրների պատճառները բազմաբնույթ են լինում, սակայն հղիությունը լավագույն շրջանը չէ, որ փորձեք միայնակ փնտրել լուծումը: Լինելով հասուն մարդ՝ պետք է փնտրել խնդրի լուծումը, այլ ոչ թե խուճապի մատնվել:

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան իրեն երջանիկ զգա, նախ և առաջ զբաղվեք ձեր ամուսնական հարաբերություններով:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: