Շագանակագույն արտադրություն․ ե՞րբ անհանգստանալ

Շագանակագույն արտադրություն․ ե՞րբ անհանգստանալ

Բնակա՞ն է, երբ առողջ կինը հեշտոցից եկող շագանակագույն կամ արյունախառն արտադրություն է ունենում։ Ի՞նչ երևույթ է, արդյո՞ք հիվանդության ախտանշան է կամ վկայում է օրգանիզմում որևէ խանգարման մասին։

Բնական արտադրություն

Բնական է, երբ հեշտոցից արտադրություն է գալիս, սակայն ամեն արտադրություն չէ, որ առողջ է։ Սովորական արտադրությունը լինում է թափանցիկ, փոքրաքանակ (օրական 50մգ), առանց հոտի լորձի տեսքով, անհարմարություն չի պատճառում, քոր չի առաջացնում և ոչ էլ այրոց ու հեշտոցի լորձաթաղանթի գրգռում։ Միկրոֆլորայի հետազոտման քսուք հանձնելու դեպքում նրանում կհայտնաբերվի լեյկոցիտների բնականոն քանակ լակտոբակտերիաների գերակշռմամբ։ Սովորաբար լորձի արտահոսքն աստիճանաբար շատանում է նախքան ձվազատման օրը (մենստրուացիայի մոտավորապես 14-15-րդ օրը)։ Այդ ընթացքում լորձը փոխում է իր բնույթը։ Արտաքին սեռական օրգանների հատվածում զգացվող խոնավությունն այդ օրերին լիովին բնական երևույթ է։

Հարկավոր է ուշադիր լինել շագանակագույն արտադրության հարցում։ Շագանակագույն և այդ երանգի հեղուկը վկայում է լորձում արյան առկայության մասին, ինչն իր հերթին կարող է իգական սեռական ոլորտի խանգարումների նշան լինել։ Հաջորդիվ կխոսենք այդպիսի խանգարումների և դրանց պատճառների մասին։

Էնդոմետրիտ

Շագանակագույն արտադրությունը կարող է վկայել քրոնիկական էնդոմետրիտի՝ էնդոմետրիումի (արգանդի խոռոչի լորձաթաղանթի) բորբոքման մասին։ Էնդոմետրիտի դեպքում շագանակագույն արտադրությունն ի հայտ է գալիս մենստրուացիայից առաջ և հետո, հաճախ ունենում է տհաճ հոտ։ Երբեմն առաջանում է ցիկլի կեսերին և ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի նվվացող ցավով։ Քրոնիկական էնդոմետրիտը վտանգավոր է հղիության ընթացքում և կարող է վիժման պատճառ դառնալ։ Այս ախտաբանությունը պայմանավորված է պտղաձվի՝ արգանդի պատին ամրանալու գործընթացի և նրա հետագա զարգացման խանգարված լինելով։

Քրոնիկական էնդոմետրիտի կարող է հանգեցնել ամբողջովին չբուժված հետծննդաբերական կամ հետաբորտային սուր էնդոմետրիտը, ներարգանդային միջամտությունները, օրգանիզմի հորմոնային և իմունային համակարգերի միջև առկա անհավասարակշռությունը, գաղտնի վարակները։

Էնդոմետրիոզ

Շագանակագույն կամ արյան հետքերով արտադրությունը արգանդի պարանոցի կամ արգանդի մարմնի էնդոմետրիոզի (ադենոմիոզ) հիմնական ախտանշաններից է։ Ոչ միշտ է ուղեկցվում ցավով։ Արգանդի պարանոցի էնդոմետրիոզը հանգուցավոր, մանր կիստոզային գոյացություն կամ ելուստ է կապտամանուշակագույն կամ կարմիր գույնով։ Առանձին օջախներից կարող է ի հայտ գալ մուգ արյունային կամ շագանակագույն արտադրություն։ Արգանդի մարմնի էնդոմետրիոզը (ադենոմիոզ) էնդոմետրիումի բջիջների սերտաճումն է միոմետրիումի մեջ (արգանդի մկանային շերտ)։ Ախտաբանական արտադրությունը քչանում է դաշտանից հետո, իսկ գույնը բաց երանգ է ստանում։

Էնդոմետրիումի հիպերպլազիա

Քսվող, արյունոտ, շագանակագույն արտադրությունը ցիկլի վերջում նախքան դաշտանը կամ դաշտանից հետո երկար ժամանակ նկատվելու դեպքում կարող է վկայել էնդոմետրիումի հիպերպլազիայի մասին։ Վերջինիս առաջացման պատճառները տարբեր են։ Հաճախ այս հիվանդությունը զարգանում է հորմոնային հավասարակշռության խախտման հետևանքով, ինչպես նաև ածխաջրային, լիպիդային և նյութափոխանակության այլ տեսակների խանգարման արդյունքում։

Մեծ դեր կարող է խաղալ ժառանգական նախատրամադրվածությունը, արգանդի միոմայի առկայությունը, կաթնագեղձի և սեռական օրգանների քաղցկեղը, հիպերտոնիկ հիվանդությունները, սեռական հասունացման շրջանում ի հայտ եկած հիվանդությունները և դրանց հետևանքով առաջացած դաշտանի խանգարումը, դրա արդյունքում էլ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները։ Հասուն տարիքում հիպերպլազիան առաջանում է տարած գինեկոլոգիական հիվանդությունների, աբորտների, սեռական օրգանների վիրահատությունների հետևանքով։

Պոլիպ

Շագանակագույն արտադրությունը երբեմն վկայում է նաև արգանդում առկա պոլիպի մասին։ Վերջինիս առաջացման պատճառ կարող է դառնալ արգանդի կամ ցերվիկալ ուղու լորձաթաղանթի ախտաբանությունը քրոնիկական բորբոքման պայմաններում։ Արգանդի պոլիպները հիմնականում առաջանում են հորմոնային խանգարման հետևանքով։

Դիտեք՝ Արգանդի պոլիպ

Պտղաձվի շերտազատում

Հղիության ընթացքում քսվող, արյունոտ շագանակագույն արտադրությունը պտղաձվի կամ ընկերքի՝ օրեր կամ անգամ շաբաթներ առաջ կատարված շերտազատման առաջին նշանն է։ Հաճախ այդպիսի արտադրությունն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի ցավով։

Արտարգանդային հղիություն

Երբեմն շագանակագույն արտադրությունն արտարգանդային հղիության նշան է լինում։ Այդ պարագայում կինն ունենում է անոթային ճնշման անկում, պարբերաբար կրկնվող կամ շարունակական ցավ որովայնի ստորին հատվածում, անոթազարկի արագացում, գլխապտույտ։

Հորմոնային բեղմնականխիչներ

Շագանակագույն արտադրությունը կարող է ի հայտ գալ հորմոնային բեղմնականխիչների օգտագործման առաջին ամիսներին։ Այդ դեպքում բնական երևույթ է, բայց եթե շագանակագույն արտադրությունը չի դադարում նաև երրորդ ամսում և շարունակվում է, նշանակում է, որ ընտրված միջոցը չի համապատասխանում և հարկավոր է բեղմնականխման նոր մեթոդ ընտրել։

Այսպիսով՝ անհանգստացնող բնույթի արտադրություն նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, ով կպարզի պատճառը և համապատասխան բուժում կնշանակի՝ կանխելով հիվանդության զարգացումը։

Լորձային արտադրություն հեշտոցից

Լորձային արտադրություն հեշտոցից

Հեշտոցից արտահոսող լորձային արտադրությունը, եթե նորմալ բնույթի է, բնական երևույթ է։ Վերարտադրողական տարիքի բոլոր կանայք էլ ունենում են...

Տրամադրությունը պայմանավորող հորմոնները

Տրամադրությունը պայմանավորող հորմոնները

Պատասխանատու են մեր հոգեհուզական վիճակի համար։ Ահա այն հիմնական հորմոնները, որոնք պայմանավորում են մեր լավ տրամադրությունը․․․

Գեղեցկության և առողջության երաշխիքները

Գեղեցկության և առողջության երաշխիքները

Տարիքին համընթաց օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, ոմանք, այնուամենայնիվ, շարունակում են պահպանել իրենց գեղեցիկ տեսքն ու առողջությունը․․․

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Հաճախ է պատահում, որ կանայք, որոնց դեպքում վիժումը եղել է հղիության վաղ ժամկետում, ցանկանում են հղինալ վիժումից անմիջապես հետո․․․․