Երբ կրծքի կաթը չի բավականացնում

Երբ կրծքի կաթը չի բավականացնում

Նախկինում բոլոր մայրերին խորհուրդ էին տալիս յուրաքանչյուր կերակրումից հետո կթել կրծքի կաթը։ Կարծում էին, որ չկթելու դեպքում կաթը կպակասի ու իսպառ կկորչի։ Այսօր, սակայն, կթելուն այլ կերպ են վերաբերվում։ Բժիշկները եկել են այն եզրակացության, որ հիմնականում հարկավոր չէ կթել կաթը։ Ինչու՞։ Կա՞ն իրավիճակներ, երբ այնուամենայնիվ անհրաժեշտ է կթել և պահել։

Այսօր հայտնի է, որ կաթի քանակությունը հիմնականում կախված է այն բանից, թե քանի անգամ է երեխան կերակրվել և ինչ քանակությամբ։ Եթե երեխան ուտում է 100մլ, ապա հաջորդ անգամ նույնքան էլ կուտակվում է։ Նախկինում կանայք ժամեր շարունակ կերակրում էին, և երեխան չէր կարողանում կարգավորել կաթի քանակությունը, որի պատճառով էլ կաթը հաճախ չէր բավականացնում։ Ուստի պահուստային կաթ ունենալու նպատակով մայրն ստիպված էր լինում կթել և պահել։

Ներկայում մայրերի մեծամասնությունը կերակրում է երեխային ըստ պահանջի, և կաթի քանակը կարգավորում է հենց երեխան․ ծծում է այնքան, որքան հարկավոր է։ Եթե կաթի պահանջարկը մեծանում է և գալիս է մի պահ, երբ չի բավականացնում, փոքրիկն սկսում է հաճախ կուրծք պահանջել՝ դրանով իսկ մեծացնելով արտադրվող կաթի քանակությունը։ Ստացվում է այնպես, որ ըստ պահանջի կերակրման դեպքում կաթը կթելու անհրաժեշտություն չի լինում, սակայն երբեմն լինում են իրավիճակներ, երբ առանց դրա չի լինում։

Կարդացեք՝ Կուրծքը հղիության ընթացքում

Իրավիճակ 1: Կաթը շատ է կամ լակտոստազ է ի հայտ եկել։

Երբ մոր կաթը շատ է լինում, կուրծքը լցվում է, քարանում, երբեմն նույնիսկ լակտոստազ՝ կաթնածորանների խցանում է առաջանում։ Այդպիսի իրավիճակներում հարկավոր է ամբողջությամբ դատարկել կուրծքը։ Հարկավոր է կթել այնքան ժամանակ, մինչև կուրծքը փափկի, սակայն պետք չէ քամել մինչև վերջին կաթիլը, քանի որ հետագայում այն ավելի ու ավելի շատ կարտադրվի՝ դժվարացնելով գործը։ Ամեն անգամ կթելիս փորձեք քչացնել քանակությունը, և կաթն աստիճանաբար կսկսի գալ անհրաժեշտ քանակությամբ։

Իրավիճակ 2: Հարկավոր է մինչև վերջ կերակրել երեխային։

Այդպիսի իրավիճակ առաջանում է, երբ մայրը պետք է՝

  • իր բացակայության ժամանակ երեխայի համար կաթ թողնի, 
  • երեխային կաթ փոխանցի, եթե նա հիվանդ է և ստացիոնարում է առանց մոր, 
  • կթելու միջոցով ավելացնի արտադրվող կաթի քանակը, եթե այն չի բավականացնում, 
  • մինչև վերջ կերակրի երեխային, ով վատ է ծծում կուրծքը և վատ է քաշ հավաքում։ 

Կարդացեք՝ Մաստիտ (կաթնագեղձի բորբոքում)

Ինչպե՞ս ճիշտ կթել

Հնարավոր է կթել ձեռքվ և հատուկ սարքի օգնությամբ։ Կթելուց առաջ լվացեք ձեռքերը և գոլ ջրով սրբեք կուրծքն առանց օճառի։ Նախապատրաստեք հատուկ տարա՝ անպայման մանրէազերծելով այն։ Թույլ մերսեք այն կուրծքը, որը պատրաստվում եք կթել։ Շարժումները պետք է ուղղված լինեն դեպի պտուկը։ Բութ մատը դրեք պտկի մի կողմում, ցուցամատն ու միջնամատը՝ հակառակ։ Շիշը մոտեցրեք պտկին և սկսեք կթել։ Երբ կաթի հոսքը թուլանա, կրկին շրջանաձև մերսեք կուրծքը՝ կաթը հետնամասից բերելով դեպի պտուկ, ինչից հետո շարունակեք կթել։

Կարելի է կրծքի կաթը կթելու հատուկ սարք օգտագործել՝ մեխանիկական կամ էլեկտրական։ Համարվում է, որ էլեկտրականն ավելի արդյունավետ է։

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում