Կուրծքը հղիության ընթացքում

19.10.201535854

Նախքան դաշտանի ուշացումը կանայք ուշադրություն են դարձնում կրծքին՝ փնտրելով երկար սպասված հղիության նշաններ։ Չնայած որ կուրծքը մի փոքր ցավում և ուռչում է նաև դաշտանից առաջ, սակայն այդ նշանները նաև հղիության առաջին նշաններից են։ Հղիությունը ենթադրում է օրգանիզմի հորմոնային վերակառուցում և նախապատրաստում ծննդաբերությանն ու կաթնարտադրությանը։ Յուրաքանչյուր կաթնագեղձ բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից։ Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից, և գալիս են բլթի շուրջը կազմում են ծորանները։

Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում։ Լակտացիաի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ են կուտակում իրենց մեջ։ Մեծանում է նաև կուրծքը։ Սա պայմանավորված է օրգանիզմի հորմոնային վերակառուցմամբ․ էստրոգենը նպաստում է կաթնածորանների զարգացմանը, իսկ պրոգեստերոնը՝ գեղձերի մեծացմանը։ Կուրծքն առանձնակի ակտիվությամբ մեծանում է առաջին տասը շաբաթվա ընթացքում, ինչպես նաև վերջին եռամսյակում։ Պտուկը և պտուկի շուրջը պիգմենտավորված է (արեոլա), որը ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակ։

Կարդացեք՝ Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում

Կաթնախեժի առաջացումը

Սովորաբար կաթնախեժն ի հայտ է գալիս երրորդ եռամսյակում, սակայն հնարավոր է և ավելի շուտ։ Այն լինում է թափանցիկ, դեղնավուն կամ սպիտակավուն գույնի։ Հնարավոր է, որ խեժ առհասարակ չլինի, պետք չէ անհանգստանալ, այն ևս բնական է և բնավ չի նշանակում, որ քիչ կաթ եք ունենալու։

Կարդացեք՝ Ինչ է կաթնախեժը և հասուն կաթը

Կրծքի խնամքը 

Շատերին մտահոգում է պտուկների նախապատրաստումը կրծքով կերակրմանը։ Նախկինում խորհուրդ էին տալիս կրծքկալի մեջ կրախմալած սրբիչ դնել, մերսել պտուկները և այլն։ Այժմ բժիշկները խորհուրդ են տալիս նման բաներ չանել, քանի որ հղիության ընթացքում պտուկների ցանկացած գրգռում կարող է արգանդի կրճատման դրդել և վիժման վտանգի առաջ կանգնեցնել։

Կարդացեք՝ Ինչպե՞ս խնամել կուրծքը հղիության ընթացքում

Կրծքին օգտակար է կոնտրաստային լոգանքը, կարելի է և թրջել սրբիչը սառը ջրով և շփել կրծքին, բայց ոչ ուժեղ։ Լոգանքի ընթացքում օգտակար է մերսումը փափուկ սպունգով, շրջանաձև շարժումներով՝ ձախ կուրծքը ժամսլաքի ուղղությամբ, աջը՝ հակառակ։ Լոգանքից հետո ցանկալի է հատուկ կրեմ կամ բալզամ քսել, որը կփափկացնի, կսնուցի մաշը, ինչպես նաև կկանխի հղիազոլերի առաջացումը։ Եթե պտուկները ձգված են, մի անհանգստացեք։ Ծննդաբերությունից հետո հնարավոր է, որ ավելի ուռչեն։ Երեխան կարող է ծծել ցանկացած տեսակի կուրծք․ չէ՞ որ կերակրման ժամանակ նա վերցնում է հարպտկային հատվածը և ոչ թե միայն պտուկը։ Մի անհանգստացեք նաև փոքր կրծքի պարագայում․ այն ևս կարող է մեծ քանակությամբ կաթ արտադրել։

Անհանգստությամբ դեպքում այցելեք մամոլոգի։ Բացի զննումից բժիշկը նաև մի շարք խորհուրդներ կտա կրծքագեղձի խնամքի վերաբերյալ, կասի, թե կերակրման շրջանում ինչպես խուսափեք պտուկների վնասվածքից, կաթի լճացումից և մաստիտից։

Կարդացեք՝ Մաստիտ (կաթնագեղձի բորբոքում)

Չմոռանաք մեջքի և կրծքի մկաններն ամրացնող վարժությունների մասին, ուշադիր եղեք կեցվածքի հանդեպ, կուրծքը վեր պահող հաուկ սպիտակեղեն կրեք և եղեք առողջ։

Կարդացեք՝ Ներքնաշորերի ընտրությունը հղիության ընթացքում