Կրծքի պլաստիկ վիրահատությունը և հղիությունը

Կրծքի պլաստիկ վիրահատությունը և հղիությունը

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր ավելի տարածված է, քան երբևէ։ Բազմաթիվ կանայք կյանքում գոնե մեկ անգամ մտածել են կրծքի ձևը և չափսը փոփոխելու մասին։ Մամոպլաստիկան մի նուրբ թեմա է, որ սքողված է բազմաթիվ միֆերով և ասեկոսեներով։ Կանայք հաճախ պարզապես չեն իմանում, թե որտեղ փնտրեն իրենց հուզող հարցերի պատասխանները։ Փորձենք լույս սփռել մի շարք հարցերի վրա։

Միֆ 1։ Կրծքի իմպլանտների առկայության պարագայում արգելված է կրծքով կերակրումը։

Իմպլանտները ոչ մի կերպ չեն ազդում հետագայում կրծքով կերակրման վրա։ Ժամանակակից տեխնոլոգիաները, որ կիրառում են առաջատար արտադրողները (օրինակ Մենտորը (Mentor)) թույլ են տալիս իմպլանտը տեղադրել մկանի տակ՝ չառնչվելով կաթնագեղձին։ Այդպիսով կրծքով կերակրումը դառնում է միանգամայն ապահով ոչ միայն մոր, այլև երեխայի համար։

Միֆ 2: Իմպլանտի առկայության պայմաններում կրծքի կաթի բաղադրությունը փոխվում է և վտանգավոր դառնում երեխայի համար։

Կրծքի բաղադրությունը չի փոխվում։ Այդ են վկայում բազմաթիվ հետազոտություններ։ Բոլոր դեպքերում սիլիկոնը չեզոք նյութ է, որը չի կարող որևէ կերպ ազդել կնոջ կամ երեխայի օրգանիզմի վրա։

Կարդացեք՝ Կուրծքը հղիության ընթացքում

Միֆ 3։ Իմպլանտով կուրծքը ծննդաբերությունից հետո միևնույնն է կախ կընկնի։

Այս պարագայում շատ բան է կախված կնոջ գենետիկայից և անհատական առանձնահատկություններից։ Եթե իմպլանտը ճիշտ է տեղադրված, ապա ծառայում է որպես «բարձ» կրծքի համար։ Իմպլանտը տեղադրվում է մկանի տակ և ոչ մի կերպ չի ճնշում կաթնագեղձին, սակայն երբ վիրահատությունը կատարվում է մինչև հղիությունը, ապա հաշվի է առնվում կրծքի այդ պահի ձևը։ Եթե հղիության ընթացքում կուրծքը մեծանացել է կամ խիստ փոքրացել, ապա հնարավոր է, որ ձևն էլ փոխվի։

Միֆ 4: Կրծքով կերակրող մայրը, ով իմպլանտ ունի, պետք է մոռանա ֆիտնեսի մասին։

Բոլոր սահմանափակումները պետք է ուղղորդվեն բժշկի կողմից։ Ինչ վերաբերում է իմպլանտներին, ապա ամեն բան կախված է վիրահատության վաղեմություինից։ Լավագույնը այս միջամտությունը պետք է արվի պլանավորված հղիությունից մեկ-երկու տարի առաջ։ Վիրահատությունից հետո կինը պետք է ուշադիր լինի և չծանրաբեռնի կրծքավանդակը ծանր իրեր բարձրացնելով։ Վերականգնման շրջանի բոլոր հանձնարարականները ճիշտ կատարելու դեպքում վիրահատության արդյունքը լավագույնն է լինում։ Արդեն իսկ վեց ամիս անց հնարավոր է ապրել լիարժեք կյանքով, ինչպես նաև զբաղվել ֆիտնեսով։

Միֆ 5: Որքան շատ կերակրես երեխային, կուրծքն այնքան շատ կկորցնի ձևն ու կախ կընկնի։

Կնոջ անհատական առանձնահատկություններից է կախված, թե լակտացիայի ավարտից հետո ինչ տեսք կունենա կուրծքը։ Հնարավոր է երկարատև կերակրել՝ պահպանելով կրծքի ձևը, լինում է նաև, որ կարճատև կերակրումից հետո էլ է այն փոխվում։ մեծ դեր է խաղում կրծքով ճիշտ կերակրումը և ճիշտ սպիտակեղենի ընտրությունը։

Կարդացեք՝ Ինչպես խնամել կուրծքը հղիության ընթացքում

Միֆ 6։ Կարելի է մամոպլաստիկա կատարել անմիջապես լակտացիայի ավարտից հետո։

Կարելի է վիրահատության դիմել կրծքով կերակրման դադարեցումից մեկ տարի անց միայն։ Կերակրման ընթացքում կուրծքը մեծացած է լինում, պետք է սպասել մինչև այն փոքրանա։

Միֆ 7: Գովազդվող հատուկ քսուքները կկանխեն հղիազոլերի առաջացումը և կմեծացնեն կուրծքը։

Չկա մի կին, ում հաջողված լինի կոսմետիկական միջոցներով մեծացնել կուրծքը։ Ինչ վերաբերում է հղիազոլերի առաջացմանը, ապա այդ բոլոր նյութերն օգտակար կլինեն, եթե կինը չունենա գենետիկական նախատրամադրվածություն։

Միֆ 8: Կարելի է մամոպլաստիկա կատարել նաև հղիության ընթացքում։

Հղիության ընթացքում արգելվում է որևէ վիրահատություն կատարելը, բացի այն վիրահատություններից, որոնք ցուցված են։ Պետք է մամոպլաստիկան պլանավորել նախքան հղիությունը, առնվազն մեկ տարի առաջ:

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։