Ծննդյան ամիսն ու հիվանդություների հանդեպ հակվածությունը

Ծննդյան ամիսն ու հիվանդություների հանդեպ հակվածությունը

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծննդյան ամիսը հնարավոր է կանխորոշի որոշակի հիվանդությունների հանդեպ օրգանիզմի հակվածությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մայիս ամսին ծնվածների դեպքում հավանականությունը քիչ է այս կամ այն հիվանդությունը ձեռք բերելու, իսկ ահա հոկտեմբերին ծնվածների դեպքում հավանականությունը բարձր է: Այդպես, ձմռան ամիսներին ծնվածների դեպքում վիտամին D-ի անբավարարության և սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձր է, քանի որ այդ եղանակին օրերը կարճ են և մարդիկ բավարար քանակությամբ վիտամին D չեն ստանում արևից: Օրինակ, սրտամկանի հիվանդությունն ու բարձր ճնշումը դիտվում են գլխավորապես հունվարին ծնվածների դեպքում, իսկ ահա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ծնվածների դեպքում այդ հիվանդությունների զարգացման վտանգն ամենաքիչն է:

Այս երևույթի պատճառները հստակ պարզ չեն, բայց հնարավոր է դա պայմանավորված լինի նրանով, որ ձմռան ամիսներին հղի կանայք ավելի շատ են ենթարկվում վարակիչ հիվանդությունների:

Մասնագետները նշում են, որ նմանատիպ հետազոտությունները շարունակվում են, որպեսզի ավելի մանրամասն պարզեն ծննդյան ամսի և հիվանդություների միջև կապը: Թեև իսկապես նախածննդյան միջավայրը մեծ դեր կարող է ունենալ երեխայի հետագա առողջության հարցում, այնուամենայնիվ մեր օրերում անառողջ սննդի ու ֆիզիկական ակտիվության պակասի հետևանքներն շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում առողջությանը:

views 37965
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ