Պրոլակտին հորմոն

Պրոլակտին հորմոն

Պրոլակտինը հիպոֆիզում (ստորին մակուղեղ) արտադրվող հորմոն է, իր անվանումը ստացել է լակտացիայում (կրծքով կերակրում) իր ունեցած դերի շնորհիվ: Առհասարակ պրոլակտինն օրգանիզմում տարատեսակ ֆունկցիաներ է կատարում, այն իր ազդեցությունն ունի վերարտադրողական ֆունկցիայի, ինչպես նաև վարքագծի և իմունային համակարգի կարգավորման վրա:

Պրոլակտինն օրգանիզմում ունի ավելի քան 300 ֆունկցիա (վերարտադրողական, մարսողական, ջրաաղային փոխանակության, իմունային համակարգի, վարքագծի կարգավորում), որոնցից գլխավորը մայրական կաթի արտադրության խթանումն է: Մարդու օրգանիզմում այն գլխավորապես արտադրվում է հիպոֆիզի առաջային բլթում, լակտոտրոֆ բջիջների կողմից: Նաև արտադրվում է արգանդում, իմունային բջիջներում, ուղեղում, կրծքագեղձերում, մաշկում և այլն:

Պրոլակտինը վերահսկվում է դոֆամին հորմոնի կողմից, որն արտադրվում է հիպոթալամուսում: Դոֆամինը ճմշում է պրոլակտինի արտադրությունը, այսինքն որքան շատ է դոֆամինը, այնքան քիչ պրոլակտին է արտադրվում: Պրոլակտինն էլ իրենով խթանում է դոֆամինի արտադրությանը, և ստեղծվում է հետադարձ բացասական կապ:

Պրոլակտինի մյուս կարգավորիչը էստրոգենն է: Էստրոգենի բարձր մակարդակը հանգեցնում է պրոլակտինի մակարդակի բարձրացման: Սա կարևոր է, քանի որ հղիության ընթացքում, երբ էստրոգենի մակարդակը բարձրանում է, աճում է նաև պրոլակտինի արտադրությունը, ինչը հարկավոր է, որպեսզի կաթնարտադրություն սկսվի:

Պրոլակտինի մակարդակի վրա ազդեցություն են ունենում նաև այլ հորմոններ, օրինակ՝ թիրեոտրոպ հորմոնը, օքսիտոցինը և այլն:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ պրոլակտինի մակարդակը բարձրանում է

Արյան մեջ պրոլակտինի բարձր մակարդակը կոչվում է հիպերպրոլակտինեմիա: Բնական պատճառը հղիությունն է, կամ դոֆամինի գործունեությունը ճնշող դեղորայքի ընդունումը, վահանաձև գեղձի թերֆունկցիան և հիպոֆիզի ուռուցքները: Պրոլակտինեմիայի ախտանշաններն են՝

  • ոչ լակտացիոն շրջանում կրծքագեղձից կաթի արտադրությունը,
  • դաշտանային ցիկլի խանգարումները,
  • էստրոգենի անբավարարության նշանները:

Հիպերպրոլակտինեմիայի բուժման համար կիրառվում են դոֆամին ագոնիստներ` այսինքն օրգանիզմում դոֆամինը նմանակող դեղանյութեր (օրինակ՝ դոստինեկս, պարլոդել, բրոմոկրիպտին):

Կարդացեք՝ Ամփոփ տեղեկություն հորմոնների մասին: 

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Գինեկոլոգիայում անմիզապահության բուժման նորագույն մոտեցումները ներառում են…

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…