Պրոլակտին հորմոնի մակարդակի որոշում

Պրոլակտին հորմոնի մակարդակի որոշում

Պրոլակտինն արտազատվում է հիպոֆիզի առաջնային մասի լակտոտրոպ բջիջների կողմից։ Կառուցվածքով նման է աճի հորմոնին (սոմատոտրոպ հորմոն) և պլացենտար լակտոգենին։ Կենսաբանական հիմնական դերը կաթնագեղձերի աճն ու զարգացումն է, ինչպես նաև ինտենսիվ կաթնարտադրությունը։

Ոչ հղի կանանց ձվարաններում պրոլակտինի նորմալ մակարդակն անհրաժեշտ է դեղին մարմնի կողմից պրոգեստերոնի սինթեզի համար, այն դեպքում, երբ պրոլակտինի բարձր մակարդակը ճնշում է ստերոիդոգենեզը և անօվուլյատոր (առանց ձվազատման ընթացքող ցիկլ) ցիկլի պատճառներից մեկն է։

Կարդացեք՝ Պրոլակտին հորմոն

Կանանց անհատական զարգացման ընթացքում հորմոնի բարձր մակարդակ է նկատվում սեռական հասունացման շրջանում և ցածր մակարդակ՝ մենոպաուզայի շրջանում։

Պրոլակտինի մակարդակը բարձրանում է առավոտյան և իջնում երեկոյան։ Այն սթրեսային հորմոն է, այսինքն՝ արյան մեջ դրա պարունակությունն աճում է ծանրաբեռնվածության, հոգնածության, հոգետրավմաների ու սթրեսների, միջավայրի անբարենպաստ պայմանների ազդեցությամբ։

Պրոլակտինի մակարդակի որոշման ցուցումները՝

  • ֆունկցիոնալ անպտղություն, 
  • լակտացիայի խանգարում, 
  • գալակտորեայի և ամենորեայի համախտանիշ, 
  • պրոլակտինոմայի և հիպոֆիզի այլ ուռուցքների ախտորոշում և բուժման մարտավարության ընտրություն։ 

Անալիզը ցանկալի է հանձնել դաշտանի 2-5-րդ օրը:

Հետազոտության համար անհրաժեշտ շիճուկի քանակը՝ 0.1մլ, հետազոտության տևողությունը՝ 2-3 ժամ։

views 27981
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն