Կաթնագեղձի և պրոլակտին հորմոնի կապը

Կաթնագեղձի և պրոլակտին հորմոնի կապը

Կաթնագեղձերի առողջությունը, աճն ու զարգացումն ապահովում են կարևորագույն մի շարք հորմոններ, որոնցից մեկի մասին կխոսենք մանրամասնորեն։ Այդ հորմոնի անունը պրոլակտին է, այսինքն հորմոն, որն ապահովում է լակտացիան, կրծքով կերակրումը։

Այդ հատկությունից բացի կան նաև բազմաթիվ այլ հատկություններ, այդ պատճառով էլ արտասահմանյան գրականության մեջ պրոլակտինը կոչում են նաև օմնիոպոտին, բազմաթիվ ազդեցություններով օժտված հորմոն։

Կարդացեք՝ Պրոլակտին հորմոն

Պրոլակտինը սպիտակուցային հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի կողմից։ Ի տարբերություն հիպոֆիզի այլ հորմոնների, պրոլակտինի սեկրեցիան վերահսկվում է ոչ միայն էնդոկրին, այլև նյարդային համակարգի կողմից։ Ինչո՞ւ։

Վերջին տարիներին հաստատվել է, որ պրոլակտինի բարձր մակարդակը՝ հիպերպրոլատինեմիան, հանգեցնում է դաշտանի ցիկլի խանգարման, անպտղության, օրգազմի բացակայության, սեռական ցանկության նվազման, գլխացավի, իմունային ֆունկցիաների խանգարման, սրտանոթային համակարգի հիվանդությունների վաղ զարգացման, նյարդաբանական խանգարումների, օստեոպորոզի և այլ հիվանդությունների։

Կարդացեք՝ Պրոլակտին հորմոնի մակարդակի որոշում

Ապացուցվել է, որ նեյրոտրոպ և փսիխոտրոպ ֆարմակոլոգիական միջոցները նպաստում են արյան մեջ պրոլակտնի մակարդակի բարձրացման։ Բացի այդ, հիպերպրոլակտինեմիան լավ բան չի խոստանում մաստոպատիայի, կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների և նախաքաղցկեղային և օնկոլոգիական տարատեսակ հիվանդությունների դեպքում։

Ներկայում բազմաթիվ հետազոտություններ ուղղված են պրոլակտինի և ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի կապին, քանի որ բազմաթիվ միջոցներ, որոնք նախատեսված են սրտխառնոցի, փսխման ու դիարեայի դեմ, հիպերպրոլակտինեմիայի համախտանիշ են առաջացնում, այսինքն՝ նպաստում են արյան մեջ պրոլակտինի մակարդակի բարձրացմանը։

Հիպերպրոլակտինեմիայի բուժումն իրականացվում է դեղորայքով, ընդ որում գոյություն ունեն նաև բուսական ծագման միջոցներ։

views 12428
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում