Սպորտը և հղիությունը. ինչպե՞ս համատեղել

Սպորտը և հղիությունը. ինչպե՞ս համատեղել

Դուք միշտ ակտիվ կյանք եք վարել, զբաղվել եք վազքով, լողով, աերոբիկայով և հպարտացել եք ձեր հիանալի մարմնակազմությամբ: Եվ ահա դուք հղի եք, իսկ թե ինչպես վարվել սպորտային պարապմունքների հետ՝ չգիտեք: Պե՞տք է արդյոք հրաժարվել սպորտից, որպեսզի փոքրիկը վտանգի չենթարկվի, թե՞ ֆիզիկական ակտիվության կտրուկ նվազումը կարող է բացասականորեն ազդել առողջության վրա:

Այս հարցերի շուրջ անհրաժեշտ է նախ խորհրդակցել գինեկոլոգի հետ: Եթե հղիության ընթացքը բնականոն է, արգանդի տոնուսի զարգացման վտանգ չկա, լաբորատոր քննությունների արդյունքները դրական են, ապա մարզումները դադարեցնել պետք չէ: Միակ բանը, որ անհրաժեշտ է սահմանափակել, ֆիզիկական ակտիվության տևողությունն ու ինտենսիվությունն է:

Չի կարելի կտրուկ դադարեցնել մարզումները, քանի որ այդ դեպքում քաշը կսկսի անկանոն կերպով ավելանալ: Սա կհանգեցնի սրտի վրա ծանրաբեռնվածության մեծացման և ճնշման տատանումների: Ինչպես նաև խանգարվում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, վատթարանում է դեպի ընկերք արյան հոսքը, հետևաբար նաև՝ պտղին թթվածնի մատակարարումը: Գոյություն ունի հղիության ընթացքում քաշի ավելացման բնական չափ (մոտ 15 կգ), որը գերազանցել ցանկալի չէ: Հակառակ դեպքում ներքին օրգանների գերծանրաբեռնվածությունը կհանգեցնի հղիության ընթացքի վատթարացման և բարդությունների առաջացման:

Բացի այդ, ֆիզիկական վարժություններից հրաժարվելով մկանները թուլանում են, կորցնում են տոնուսը: Սա երկարացնում է ծննդաբերության ընթացքը, հանգեցնում է կծկումների ժամանակ ցավի ուժգնացման: Պարզապես անհրաժեշտ է ճանաչել այն սպորտաձևերն ու մարզումները, որոնք վտանգ են կրում, օրինակ՝

  • Ծանրաձողը և մարզաքարերը (գանտել) վտանգավոր են մկանների ծանրաբեռնման առումով, քանի որ կարող են նպաստել արգանդի տոնուսի բարձրացման:
  • Հեծանվավազքը, դահուկասպորտը վտանգավոր են, քանի որ ուժեղ տատանումներն ազդում են արյան հոսքի վրա՝ այն կենտրոնացնելով փոքր կոնքի օրգաններում, ինչը հղիության առաջին ամիսներին հնարավոր է դառնա վիժման պատճառ: Բացի այդ, սրանք սպորտի բավականին տրավմատիկ տեսակներ են:
  • Գնդակի խաղերը վտանգավոր են հարվածների առումով, որ կարող եք ստանալ, այնպես որ լավ կլինի այն թողնեք հետագայի համար:
  • Սպորտի ավելի հանգիստ տեսակները նույնպես ունեն սահմանափակումներ, օրինակ՝ լավ կլինի այս կարգավիճակում դադարեցնեք որովայնի մկանների մարզումը, ուժային վարժությունները, կքանիստը:

Որոշ կանայք սխալմամբ կարծում են, որ որովայնի մկանների մարզումը՝ պրեսը, շատ օգտակար վարժություն է, քանի որ այն նախապատրաստում է մկանները ծննդաբերությանը՝ դրանք ավելի ուժեղ և ամուր դարձնելով: Իրականում այդպես չէ: Որովայնի ուժային վարժությունները բարձրացնում են արգանդի տոնուսը, նպաստում են որովայնի խոռոչում արյան գերմատակարարման: Ավելի լավ է այս վարժությունը փոխարինել շնչառական գիմնաստիկայով. խորը շնչել ու արտաշնչելն աշխատացնում են որովայնի մկանները՝ առանց վտանգելու օրգանիզմը:

Կարդացեք՝ Շնչառական վարժություններ լավ ինքնազգացողության համար:

Ո՞ր սպորտաձևերն են հղիության ընթացքում անվնաս

Բնականաբար, սպորտից հրաժարվել պետք չէ: Բժիշկները խորհուրդ են տալիս հղի կանանց առօրյայում ներառել մարզումներ, եթե նույնիսկ նախկինում նրանք պասիվ կյանք են վարել: Գոյություն ունեն սպորտի տեսակներ, որոնք մարզում են մկանները, և միաժամանակ անվնաս են թե մայրիկի, և թե փոքրիկի համար: Դրանք են յոգան, պիլատեսը (ֆիթնես մեթոդիկա), ֆիտբոլը (գնդակով աերոբիկա), հատուկ հղիների համար մշակված վարժությունների համալիրները:

Այսպիսի մարզումները ոչ միայն կաշխատեցնեն գլխավոր մկանային խմբերը, այլև կսովորեցնեն ճիշտ շնչել, կհաղորդեն առույգություն և կկարգավորեն հուզական վիճակը:

Բազմաթիվ հղի կանայք են զգում ծանրաբեռնվածություն ողնաշարի վրա, ցավեր մեջքի շրջանում: Հատուկ հղիների համար մշակված յոգայի ծրագրերը կօգնեն հեռացնել մկանային սպազմը, կսովորեցնեն ինչպես ճիշտ շնչել ծննդաբերության ժամանակ և ինչպես լարել մկանները, որպեսզի օգնեք փոքրիկին առանց բարդությունների լույս աշխարհ գալ: Առհասարակ, յոգան բարելավում է օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակը:

Այնուամենայնիվ, որքան էլ, որ ձգտեք պահպանել մարմնակազմությունը և ցանկանաք ակտիվ կյանք վարել, հիշեք, որ կարևորը երեխան է, և սպորտով զբաղվելու որոշումը պետք է պարտադիր համաձայնեցնել գինեկոլոգի հետ: Խորհրդակցեք բժշկի հետ և պարզեք, թե ինչն է ձեզ թույլատրելի:

Կարդացեք՝ Կարելի՞ է սպորտով զբաղվել դաշտանի օրերին:

Անքնությունը հղիության ընթացքում

Անքնությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հետևանք։

Բխկոցը կերակրելուց հետո

Բխկոցը կերակրելուց հետո

Կերակրման ժամանակ երեխան երբեմն կուլ է տալիս օդ, որը կուտակվում է մարսողական տրակտում և կարող է առաջացնել գազեր, փքվածություն ու փսխում:

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Երեխային սպասելը ուրախ և հուզումնալի ժամանակահատված է:

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Հղիության ընթացքում կանանց մարմինը ենթարկվում է գլոբալ փոփոխությունների և շատ հաճախ թութքի առաջացման պատճառ դառնում։