Կարելի՞ է սպորտով զբաղվել դաշտանի օրերին

Կարելի՞ է զբաղվել սպորտով դաշտանի ընթացքում: Ի՞նչ անել, երբ մոտենում են կրիտիկական օրերը. գնա՞լ մարզվելու, թե՞ ավելի լավ է բաց թողնել այն: Պարզենք միասին:
Սթենֆորդի համալսարանի գիտնականները նշում են հետաքրքիր մի փաստ: Պարզվում է, որ դաշտանի օրերին կնոջ հորմոնալ ֆոնը նմանվում է տղամարդու հորմոնային ֆոնին: Այդ պատճառով արագանում է նյութափոխանակությունը, բարձրանում է դիմադրողականությունը: Այս երևույթը մարզումները դարձնում է ոչ միայն ավելի արդյունավետ, այլև օրգանիզմի համար օգտակար: Սակայն ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխան լինի, դա թույլ կտա վերացնել վատ զգացողությունները, թեթևացնել վիճակը:
Ահա մի քանի կանոն.
- Ուժեղ ցավերի դեպքում խուսափեք ինտենսիվ ծանրաբեռնվածությունից:
- Դիսմենորեայի՝ ցավոտ դաշտանի դեպքում ավելի լավ է բժշկի հետ քննարկել մարզումները՝ այնպես, որ դրանք ավելի չվատացնեն ցիկլը:
- Մի օգտագործեք կոֆեին պարունակող խմիչք կամ սնունդ: Գուցե դրանք տոնուս հաղորդեն ձեզ, բայց հետագայում ցավերն ավելի կուժեղանան:
- Մարզումների ժամանակ կրեք մուգ գույնի հագուստ. այդպես ձեր ուշադրությունը չի շեղվի և չեք մտածի հետքերի առաջացման մասին:
- Խմեք մեծ քանակությամբ մաքուր ջուր:
- Մի զբաղվեք սպորտով, եթե ունեք միոմա կամ էնդոմետրիոզ:
- Վերահսկեք ծանրաբեռնվածության աստիճանը՝ կախված սպորտի տեսակից:
Սպորտի տարբեր տեսակները յուրովի են անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա: Օրինակ՝ կրիտիկական օրերից առաջ վազքը կարող է ազատել նախադաշտանային համախտանիշից (ՆԴՀ): Միայն պետք է ընտրել անվտանգ երթուղի, դանդաղ տեմպ և սովորականից շատ չվազել: Երբ արյունահոսությունը շատ ուժեղ է, կարող եք վազքը փոխարինել արագ քայլքով:
Կարելի՞ է դաշտանի ընթացքում սպորտով զբաղվել դահլիճում: Միանշանակ այո: Մարզումները կփրկեն որովայնի ներքևի հատվածի մզզացող ցավերից, կբարելավեն արյան շրջանառությունը: Դրա շարքին են դասվում հեծանիվ-տրենաժորի, էլիպսոիդի և վազքուղու վրա մարզումները: Պարզապես պետք է տեմպը սովորականից թեթև լինի:
Կրիտիկական օրերին օգտակար են պարերը, աերոբիկան, արևելյան մարտարվեստները: Եթե ցանկություն չկա դահլիճ գնալու, կարելի է նաև տանը մարզվել. չէ՞ որ յոգան մեդիտացիայի և շնչառական վարժությունների համադրմամբ կարող է հրաշքներ գործել: Եղեք առողջ:
Նմանատիպ նյութեր

Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Առատ դաշտան. պատճառները և բուժումը

Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց
