Հղիության ընթացքում դեղամիջոցների ընդունումը միշտ եղել է վեճերի և տարակարծությունների պատճառ:
Ի՞նչ անել, եթե ձեզ նշանակել են դեղամիջոց, «որովհետև այդպես է պետք», կամ եթե համոզված չեք, որ կարիք կա հղիության ընթացքում դեղորայք ընդունելու՝ մասնավորապես կուրանտիլ: Քննարկենք բոլոր փաստարկները:
Կուրանտիլը (կամ դիպիրիդամոլ) կանխարգելում է արյան մեջ թրոմբի (արյան մակարդուկ) առաջացումը, ամրացնում է արյունատար անոթները, ջրիկացնում է արյունը և բարելավում արյան միկրոշրջանառությունը՝ նվազեցնելով արյան ագրեգացիան (միացքավորում): Հղիության ընթացքում, երբ բոլոր օրգանները ծանրաբեռնված են, այն օգնում է բարելավել դրանց ֆունկցիան (քանի որ օրգանները սնվում են արյան թթվածնով), ինչպես նաև բարենպաստ ազդեցություն է ունենում պտղի զարգացման վրա: Այդպիսով կուրանտիլը կարող է հղի կնոջը պաշտպանել շատ խնդիրներից՝ այտուց, բարձր ճնշում, գլխացավ և նույնիսկ թոքերի այտուց, ջղակծկումներ, երիկամների ֆունկցիայի խանգարում: Այն նշանակվում է ուղեղային արյան շրջանառության խանգարումների և էնցեֆալապատիայի (ողնուղեղի խանգարումներ) բուժման և կանխարգելման համար:
Բացի վերոնշյալ փաստարկներից այս դեղամիջոցը վերականգնում է իմունիտետը՝ բարձրացնելով ինտերֆերոնների արտադրությունն ու ակտիվությունը: Այդ պատճառով այն կիրառվում է նաև որպես գրիպի և այլ վիրուսային հիվանդությունների բուժման կամ կանխարգելման միջոց: Կուրանտիլի օգտին է խոսում նաև այն փաստը, որ այն ոչ մի կերպ չի ազդում պտղի վրա, իսկ ահա ընկերքի վրա ազդում է, բայց բարենպաստ:
Լինում են դեպքեր, երբ կուրանտիլն ամբողջ հղիության ընթացքում մի քանի անգամ է նշանակվում ապագա մայրիկին՝ կուրսերով կամ մշտապես, բայց ընդմիջումներով: Հնարավոր է նաև, որ գինեկոլոգը նշանակի կուրանտիլ դեռ հղիության պլանավորման շրջանում: Հաճախ կուրանտիլը նշանակում են հղիության վերջին ամիսներին՝ ընկերքի վաղաժամ ծերացման դեպքում: Քիչ չեն նաև դեպքերը, երբ գինեկոլոգը խորհուրդ է տալիս կուրանտիլ ընդունել հղիության վաղ շրջանում, ինչը վախեցնում է շատ կանանց՝ արդյո՞ք այն վտանգավոր չէ փոքրիկի համար: Բժիշկները պնդում են, որ այն վնասակար չէ: Ավելին, հաճախ ասում են, որ դա անհրաժեշտ է ընկերքային արյան հոսքը կարգավորելու համար․եթե այն խանգարված է լինում, երեխան չի կարողանում ստանալ անհրաժեշտ սննդանյութերը և թթվածինը: Այդպիսի անհրաժեշտություն առաջանում է, եթե մոր արյունը խիտ է լինում:
Արևմտյան շատ երկրներում բժիշկները հրաժարվել են կուրանտիլից, քանի որ այն կարող է առաջացնել արյունահոսություններ։ Այդ պատճառով էլ հղիության վաղ փուլերում այն չի թույլատրվում:
Այսպիսով՝ կուրանտիլը ցուցաբերում է հակաագրեգացիոն (նվազեցնում է թրոմբի առաջացման հավանականությունը), անգիոպրոտեկտոր (ամրացնում է արյունատար անոթների պատերը և նվազեցնում այտուցվածությունը), իմունամոդուլացնող ազդեցություն, ինչը կարող է շատ բարենպաստ լինել հղիության ընթացքում: Կուրանտիլը հաճախ նշանակվում է այն կանանց, ով ունի հղիության բարդություններ և վիժելու մեծ վտանգ:
Կուրանտիլը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և նրա հսկողությամբ: Այն կարող է առաջացնել մի շարք կողմնակի ազդեցություններ և ունի ընդունման հակացուցումներ:
Կուրանտիլի կողմնակի ազդեցություններն են՝
Բարձր չափաբաժնով դեղորայքի ընդունումից կողմնակի ազդեցությունները սովորաբար արտահայտված չեն լինում և կրում են անցողիկ բնույթ:
Կուրանտիլի ընդունման հակացուցումներն են՝
Օգտակար է նաև իմանալ այն, որ ծննդաբերությունից առաջ կուրանտիլի ընդունումը պետք է դադարեցնել, քանի որ այն ջրիկացնում է արյունը, ինչը կարող է ծննդալուծման ժամանակ շատ վտանգավոր լինել։
Ինչպես արդեն նշվել է, կուրանտիլը պետք է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ: Ցանկացած դեպքում այն ընդունելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր կարդալ հրահանգները: Պետք է նաև իմանալ, որ ացետիլսալիցիլաթթուն բարելավում է կուրանտիլի ազդեցությունը, իսկ թեյը և սուրճը, ընդհակառակը, նվազեցնում են նրա արդյունավետությունը, այնպես որ՝ պետք չէ ընդունել դրանք միասին: Կուրանտիլը հղիության ժամանակ անհրաժեշտ է ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ: Դեղահաբը պետք է կուլ տալ ամբողջապես (չկծել, չմանրացնել)՝ մի քիչ ջրով: Անհրաժեշտ է հետևել բուժման այն ծրագրին, որ նշանակել է ձեր բժիշկը:
Եթե վստահ չեք այս դեղորայքի ընդունման հարցում, խնդրեք բժշկին ձեզ նշանակել մեկ այլ դեղամիջոց: Իսկ եթե առհասարակ դեմ եք դեղորայքի ընդունմանը, ապա կարող եք դիմել ավանդական բժշկությանը՝ ընտրելով մեթոդներ՝ կախված դեղամիջոցի նշանակման պատճառներից, օրինակ՝ կոճապղպեղը (իմբիր) բարելավում է արյան շրջանառությունը, ծիրանի սերմերը (ինչպես թարմ, այնպես էլ չորացրած) բարելավում են սրտանոթային համակարգի գործունեությունը: Դիմադրողականությունը բարձրացնող լավ հատկությամբ են օժտված մեղրը, ընկուզեղենը, չրեղենը, վարսակը: