Համակարգային կարմիր գայլախտը և հղիությունը

Համակարգային կարմիր գայլախտը և հղիությունը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ նախքան հղիանալը: Կարմիր գայլախտն (ԿԳ) ունի երեք տեսակ՝ համակարգային ԿԳ, դիսկոիդային ԿԳ և դեղորայքային ԿԳ: ՀԿԳ-ն ամենատարածված ձևն է: Ցավոք հայտնի չէ, թե ինչն է առաջացնում ՀԿԳ, սակայն դա աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մարդու հակամարմիններն ազդում են շարակցական հյուսվածքի վրա: Առավել հաճախ ՀԿԳ-ն հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց շրջանում, գերազանցապես՝ թխամաշկ կամ ասիացի:

Հիմնական ախտանշանները, որոնք կարող են արտահայտվել անկանոն, այսինքն՝ մեկ առ մեկ կամ միասին, ներառում են՝ արթրիտ, ցանավորում, թոքերն ու սիրտը շրջապատող հյուսվածքների բորբոքում, դողէրոցք, լույսի հանդեպ զգայունություն, մեծացած ավշային հանգույցներ, մազաթափություն: Հիվանդների կեսի դեպքում զարգանում է երիկամային և նյարդաբանական խանգարումներ:

Պատահում է, որ հղիության ընթացքում ՀԿԳ-ի ախտանշանները վատթարանում են, ոմանց դեպքում ախտանշանները կարող են անհետանալ և նորից հայտնվել: Տարբեր հղիությունների ընթացքում միևնույն կնոջ դեպքում այն կարող է տարբեր կերպ արտահայտվել: Բժիշկների մշտական վերահսկողության ներքո շատ կանայք հղիության ընթացքում լավ ինքնազգացողություն են ունենում: Եթե ՀԿԳ-ն ծանր է ընթանում (բարձր ջերմաստիճան, բարձր զարկերակային ճնշում, երիկամային անբավարարություն), ապա այդ պարագայում կիրառվող որոշ դեղեր կարող են հղիության վրա վատ անդրադարռնալ:

Եթե հղի կինն ունի գայլախտի թեթև ընթացող ձև, որն արտահայտվում է միայն մաշկի և հոդերի վրա, ապա նա կարող է հղիության ընթացքում շարունակել ընդունել դեղամիջոցները: Որոշ ստերոիդային դեղամիջոցներ՝ փոքր չափաբաժիններով և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, անվտանգ են հղիության համար, բայց բժշկի հետ խորհրդակցելը պարտադիր է: Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել մալարիայի համար նախատեսված դեղորայքից, որոնք երբեմն կարող են նշանակվել գայլախտի պարագայում:

Ըստ վիճակագրության՝ ՀԿԳ ունեցող հինգ կանանցից մեկն ունի հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ (ՀՖՀ), որը հայտնի է նաև որպես Հյուզի համախտանիշ: Արյան մեջ «ֆոսֆոլիպիդների հակամարմինների» կամ «գայլախտային հակակոագուլյանտի» առկայության պատճառով դա նրանց դարձնում է ավելի խոցելի թրոմբերի առաջացման հարցում: Թրոմբը կարող է առաջանալ մարմնի ցանկացած մասում և դառնալ վիժման գլխավոր պատճառ: Սակայն գայլախտի համաշխարհային հետազոտությունները հայտնաբերել են, որ բուժումը, որը հիմնված է ասպիրինի և հեպարինի ամենօրյա ընդունման վրա, կարող է էականորեն կրճատել թրոմբոզի և վիժման դեպքերի թիվը:

Չնայած նրան, որ ՀՖՀ-ի պատճառով վիժումները ենթարկվում են բուժման, այդ համախտանիշն ունեցող կանայք պետք է հղիության ընթացքում մանրակրկիտ հսկողության տակ գտնվեն: Գոյություն ունի այլ բարդությունների բարձր վտանգ՝ ներառյալ պրեէկլամպսիան, թրոմբոզը, պտղի ներարգանդային զարգացման դանդաղեցումը, վաղաժամ ծննդաբերությունը և այլն: ՀՖՀ-ն ախտորոշում են արյան հետազոտության միջոցով: Եթե համակարգային կարմիր գայլախտ ունեք և հղիություն եք նախատեսում, անպայման դիմեք բժշկի: 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար