Ջերմային առհոսքը կլիմաքսի ընթացքում

Ջերմային առհոսքը կլիմաքսի ընթացքում

Ինչ է ջերմային առհոսքը

Ջերմային առհոսքը հանկարծակի ծագող և կարճատև շոգի բռնկում է, որը մեծամասամբ զգացվում է դեմքի և կրծքի շրջանում, սակայն կարող է տարածվել նաև ամբողջ մարմնով մեկ: Հաճախ ուղեկցվում է դեմքի կարմրությամբ և առատ քրտնարտադրությամբ: Սովորաբար տևում է 30 վրկ-ից մինչև մի քանի րոպե, ի հայտ է գալիս առավոտյան և երեկոյան ժամերին: Ոմանք գանգատվում են նաև գիշերային բռնկումներից, որոնք առատ քրտնարտադրություն և անքնություն են առաջացնում:

Պատճառները

Ջերմության առաջացման պատճառները դեռևս լիարժեք ուսումնասիրված չեն, սակայն հայտնի է, որ առհոսքն առաջանում է այն ժամանակ, երբ արյան մեջ իջնում է էստրոգենների քանակը:

Բոլո՞ր կանայք են ջերմային առհոսքը նույն կերպ զգում

Ոչ, յուրաքանչյուր կին յուրովի է զգում ջերմության բռնկումը՝ ավելի հաճախ կամ հազվադեպ, թույլ կամ ուժգին: Ավելի ծանր առհոսք են ունենում այն կանայք, ովքեր կաթնագեղձի քաղցկեղ են տարել և Տամոքսիֆեն դեղամիջոցն օգտագործել: Բացի այս, որքան արագ է սկսվում կլիմաքսը, այնքան արտահատված են դրսևորվում դրա ախտանշանները:

Ավելի արտահայտված աղխտանշաններ են ունենում այն կանայք, ովքեր ձվարանների հեռացման վիրահատություն են տարել (վիրաբուժական մենոպաուզա), ինչպես նաև այն դեպքում, երբ մենոպաուզան սկսվել է քիմիաթերապիայի արդյունքում: Հաճախակի և ուժգին ջերմային առհոսք են զգում նաև ծխող և ավելորդ քաշ ունեցող կանայք:

Ե՞րբ կդադարի ջերմային առհոսքը

Եթե սկսել եք ջերմային առհոսք զգալ, ամենայն հավանականությամբ այն կտևի նվազագույնը մեկ տարի, ոմանց դեպքում՝ նվազագույնը հինգ տարի, հազվադեպ՝ յոթից տաս տարի:

Երբ է անհրաժեշտ դիմել բժշկի

Կանանց մեծամասնությունը դեղորայքային բուժման կարիք չի զգում և կարող է ինքնուրույն հաղթահարել խնդիրը: Պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի, եթե ջերմային բռնկումները խանգարում են աշխատելուն կամ լիարժեք հանգստանալուն, անքնություն են առաջացնում կամ ուղեկցվում գլխապտույտով, անհանգստության և տագնապի զգացումներով:

Խորհուրդներ, որոնք կօգնեն ինքնուրույն դիմակայել ջերմային առհոսքին

  • Հնարավորության դեպքում խուսափեք սթրեսային իրավիճակներից: 
  • Երկար ժամանակ տրամադրեք հանգստին և պլանավորեք օրը: Դա թույլ կտա խուսափել վազքից և ավելորդ ապրումներից: 
  • Սուրճ մի խմեք կամ կրճատեք քանակը, կարող եք խմել կոֆեինից զուրկ սուրճ: 
  • Մի խմեք նաև ոգելից խմիչքներ կամ կրճատեք քանակը՝ հասցնելով նվազագույնի: 
  • Հրաժարվեք կծու և համեմունքներով հարուստ ուտեստներից: 
  • Մի ծխեք:
  • Խուսափեք շոգ վայրերից: 
  • Եթե նկատել եք, որ ջերմային առհոսքն ի հայտ է գալիս որոշակի իրավիճակներում (երբ րոշակի վայրում եք, որոշակի ուտեստ եք ուտում, որոշակի ըմպելիք խմում և այլն), խուսափեք դրանցից: 
  • Եթե ջերմային առհոսքն սկսվում է գիշերը, ապա նախքան քնելը օդափոխեք սենյակը և զով պահեք այն: 
  • Եթե շատ եք քրտնում գիշերը, բամբակից գիշերանոց հագեք և ավելի բարակ ծածկոցով քնեք: 
  • Օգտագործեք միայն բամաբակե սավաններ: 
  • Քնելուց առաջ սառը լոգանք ընդունեք: Փորձեք շատ զբոսնել. անգամ ամեն օր 15 րոպե զբոսանքը կարող է հազվադեպ դարձնել ջերմային առհոսքը: 
  • Ավելի օգտակար կլինի բարձրանալ աստիճաններով, քան վերելակով: Չարժե թերագնահատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. այն օգնում է նվազեցնել առհոսքի հաճախականությունը, ինչպես նաև անքնության, քրոնիկական հոգնածության ռիսկը, մարզում են սիրտը և այլն: 
  • Երբ զգում եք առհոսքը մոտենում է, նստեք և մի քանի անգամ խորը շունչ քաշեք: 
  • Հրաժարվեք տաք լոգանքից, շոգեբաղնիքից: 
  • Մշտապես սառը ջուր ունեցեք ձեզ մոտ: 
  • Հաճախեք յոգայի կամ մերսման:

Ջերմային առհոսքի բուժումը

Էստրոգեններով հորմոնային թերապիան համարվում է կլիմաքսի ընթացքում ջերմային առհոսքի բուժման արդյունավետ միջոց է: Խորհրդակցել բժշկի հետ:

Փոխարինող հորմոնային թերապիա

«Փոխարինող» հասկացությունը նշանակում է, որ նշանակվող հորմոնային բուժումը լրացնում է սեռական հորմոնների այն պակասը, որն ունի կինը կլիմաքսի ընթացքում: Դրա շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել ջերմային առհոսքի խնդիրը, այլև մենոպաուզայի մյուս ախտանշանները՝ հեշտոցի չորություն, տրամադրության անկում, սեռական ցանկության անկում, կալցիումի հեռացում ոսկորներից և այլն: Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Ամփոփում

Բնական երևույթ է, որ ջերմային առհոսք եք զգում և հարկավոր չէ դիմել բժշկի, եթե այն չի խաթարում ձեր կյանքի բնականոն ընթացքը: Կարող եք ինքնուրույն լուծել այդ խնդիրը՝ ուշադրություն դարձնելով ձեր սննդին և ապրելակերպին: Եթե ջերմային բռնկումներն ուժգին են և հաճախ կրկնվող, ապա հնարավոր է, որ բժիշկը դեղորայքային բուժում նշանակի:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում