Յոդի անբավարարությունը հղիության ընթացքում. ծանր հետևանքները երեխայի օրգանիզմում

23.10.201411451

Գիտե՞ք, որ յոդի անգամ ենթակլինիկական (թաքնված, առանց ախտանշանների) անբավարարությունը հղիության ընթացքում և վաղ մանկության շրջանում կարող է բավականին լուրջ հետևանքներ թողնել երեխայի առողջության վրա: Առաջին հերթին այդ վերաբերում է հոգեկան (մտավոր) և շարժողական (մոտորային) ոլորտների զարգացմանը:

Ինչպես հետազոտություններն են ցույց տալիս, հղիության ընթացքում յոդի անբավարարություն ունեցած կանանց երեխաները ծնվում են հոգեշարժողական որոշակի խնդիրներով, որոնց արտահայտվածությունն ուղղակիորեն կախված է յոդի պակասի արտահայտվածությունից, որ մայրն ունեցել է հղիության ընթացքում: Երեխաների զարգացման հապաղման վառ արտահայտված ձևերից է կրետինիզմը, որը բնորոշվում է երեխայի մտավոր և ֆիզիկական խորն ու անդառնալի խանգարմամբ: Այդպիսի երեխաները սովորաբար վառ արտահայտված թուլամտություն են ունենում, ինչը հաճախ ուղեկցվում է հասակի աճի կանգով (գաճաճությամբ), խուլուհամրությամբ, աչքերի շլությամբ և զարգացման այլ արատներով:

Յոդի անբավարարությունը և երեխայի ինտելեկտը

Հղիության ընթացքում կամ վաղ մանկության շրջանում ունեցած յոդի անբավարարությունն էապես ազդում է երեխայի ինտելեկտուալ ներուժի վրա: Ըստ գիտության ժամանակակից տվյալների՝ երեխաները, ովքեր ապրում են յոդով աղքատ տարածաշրջաններում, IQ-ի ավելի ցածր մակարդակ ունեն (միջինում 15 միավորով ցածր), քան յոդով հարուստ տարածաշրջաններում ապրողները:

Յոդով աղքատ տարածաշրջանների դպրոցական և նախադպրոցական երեխաների հիշողությունը և իմացական գործընթացները թույլ են, իսկ 15%-ն ուսումնական դժվարություններ ունի:

Յոդի անբավարարությունն անդրադառնում է նաև բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների վրա:

  • Տուժում է նրանց ուշադրությունը (44%),
  • ընկալումը (30%),
  • մանր մոտորիկան (17%):

Յոդի անբավարարություն ունեցող երեխաների մտածական գործընթացների արագությունը 20%-ով նվազում է՝ հետ ընկնելով տարիքային նորմաներից:

Քանի որ վահանագեղձի հորմոններն ակտիվորեն մասնակցում են նյութափոխանակությանը և դիմադրողականության համակարգի աշխատանքին, յոդով աղքատ տարածաշրջաններում բնակվող երեխաները, ի տարբերություն յոդի բավարար քանակություն ստացող երեխաների, ավելի հաճախ են հիվանդանում և ավելի գունատ են, դանդաղկոտ ու ձանձրալի:

Ծնողները երբեմն դժգոհում են, որ երեխան ուսման մեջ ցածր առաջադիմություն ունի: Պատժելով նրան դրա համար, գանգատվելով ուսուցչից, գումար ծախսելով հավելյալ դասերի համար՝ նրանց մտքով անգամ չի անցնում, որ մեղավորը հենց իրենք են, քանի որ երեխային ժամանակին չեն ապահովել յոդի անհրաժեշտ քանակությամբ:

Որքա՞ն յոդ է անհրաժեշտ ծծկեր երեխային

Նորածինները յոդի անբավարարություն ունենալու սպառնալիքի տակ են, քանի որ նրանց յոդի և վահանագեղձի հորմոնների պահանջն ավելի մեծ է, քան կյանքի որևէ այլ փուլում: Եթե երեխան սնվում է բացառապես կրծքի կաթով, ապա ստանալիք յոդի անհրաժեշտ քանակը կախված է կրծքի կաթում յոդի խտությունից, ինչն էլ իր հերթին կախված է մոր ընդունած յոդի քանակից: Այդ պատճառով էլ կերակրող մայրերին խորհուրդ է տրվում յոդ պարունակող վիտամինային-հանքանյութային կոմպլեքսներ ընդունել: Եթե երեխան այս կամ այն պատճառով սնվում է միայն արհեստական սննդով, ապա մանկական սննդի միակ տեսակները, որոնք կարող են ապահովել յոդի անհրաժեշտ քանակը, յոդով հարստացված արհեստական կաթնախառնուրդներն ու դրանց հիմքով ապուրներն են:

Յոդի օրական ֆիզիոլոգիական պահանջը (ԱՀԿ, 2001թվ.)

  • Մինչև 1 տարեկան երեխաներ՝ 50 մկգ/օր
  • 2- 6 տարեկան երեխաներ՝ 90 մկգ/օր
  • Նախադպրոցական տարիքի երեխաներ (7-12 տ.)՝ 120 մկգ/օր
  • Մեծահասակներ և 12 տ-ից մեծ դեռահասներ՝ 150 մկգ/օր
  • Հղի և կերակրող մայրեր՝ 200 մկգ/օր
  • Տարեց մարդիկ՝ 100 մկգ/օր

Հոգալով ազգի ինտելեկտի մակարդակի մասին՝ մի շարք երկրներում պետական մակարդակով իրագործվում են յոդի միջոցով կանխարգելման նպատակային ծրագրեր: Համատարած կիրառվող միջոց է յոդացված աղի օգտագործումը (8-10գր.): Սակայն անհնար է երաշխավորել, որ հղի կանանց օրգանիզմում յոդի անհրաժեշտ քանակը կլրացվի այս կերպով: Այդ պատճառով էլ յոդով աղքատ տարածաշրջաններում պարտադիր է յոդ պարունակող պատրաստուկներ օգտագործելն ինչպես հղիության, այնպես էլ կրծքով կերակրման ամբողջ ընթացքում:

Ուշադրություն: Յոդի պարունակությամբ ցանկացած դեղամիջոցի օգտագործումից առաջ շատ կարևոր է խորհրդակցել բժշկի հետ և հավաստիանալ, որ հակացուցումներ չունեք:

Վիտրում® Պրենատալ Ֆորտե` մուլտիվիտամինային դեղամիջոց է, որը պարունակում է 150մկգ յոդ, յոդի ածանցյալներ (սիներգիստներ), ինչպես նաև ակտիվ հակաօքսիդանտներ:

Վիտրում® Պրենատալ Ֆորտեն խորհուրդ է տրվում օգտագործել հղիությանը նախապատրաստվելու, հղիության, ինչպես նաև կրծքով կերակրման շրջանում: