Յոդի անբավարարություն. ի գիտություն ապագա մայրերին

Գիտե՞ք արդյոք, թե առողջության համար որքան կարևոր է յոդը: Արդյո՞ք առողջապես մեզ լավ ենք զգում, արդյո՞ք մեր երեխաներն առողջ են ծնվում. յոդի դերն այս և շատ այլ հարցերում որոշիչ է: Վահանագեղձի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ յոդի քանակը, ճիշտ է, փոքր է, սակայն պակասի դեպքում սպառնում է առողջությանը:
Վահանագեղձի հիվանդությունները լայնորեն տարածված են աշխարհում և համարվում են ամենից հաճախ հանդիպող էնդոկրին խանգարումներից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յոդի անբավարարություն ունի ավելի քան 2 մլրդ մարդ, որոնցից 740 մլն-ի շրջանում հայտնաբերվել է էնդեմիկ խպիպ, իսկ 43 միլիոնն ունի յոդի անբավարարությամբ պայմանավորված մտավոր հետամնացություն:
Յոդի շրջանառությունը բնության մեջ
Բնության մեջ յոդը մշտապես շրջապտույտի մեջ է գտնվում՝ գոլորշիանալով ծովի և օվկիանոսի ջրից, մթնոլորտում խտանալով և տեղումների տեսքով վերադառնալով երկրի մակերևույթ: Յոդի հիմնական շտեմարանը Համաշխարհային օվկիանոսն է, այդ պատճառով էլ յոդի ամենաբարձր խտությունը նկատվում է հենց ծովամթերքում: Օվկիանոսից հեռու կամ ծովային քամիներից սարերով պատնեշված տարածաշրջաններն աղքատ են յոդով: Յոդի ամենաքիչ քանակությամբ նախ աչքի են ընկնում լեռնային գոտիները, ապա անապատային և տափաստանային շրջանները: Որքան տարածաշրջանը հեռու է օվկիանոսից և ծովից, այնքան քիչ է յոդի քանակը շրջապատող միջավայրում:
Յոդը վահանագեղձի հորմոնների (թիրոքսին՝ Т4, տրիյոդթիրոնին՝ Т3) առանցքային բաղադրիչն է: Վահանագեղձի հորմոններն իրենց հերթին օգնում են օրգանիզմին օգտագործել և բաշխել էներգիան, պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը, խթանել ուղեղի, սրտի, լյարդի և մկանների աշխատանքը, ինչպես նաև կարգավորում են ջրի և հանքային աղերի, ճարպերի, աշխաջրերի, ֆոսֆորի և կալցիումի փոխանակությունը, ազդում այլ հորմոնների (ինսուլին, ադրենալին, սեռական հորմոններ) արադրության վրա, բարենպաստ ազդեցություն գործում դիմադրողականության համակարգի վրա, խթանում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, ակտիվորեն ներգործում մարդու ֆիզիկական և հոգեկան զարգացման վրա: Այս պատճառով էլ օրգանիզմում յոդի պակասը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում:
Ամբողջ կյանքի համար ...
Մեկ թեյի գդալ յոդ՝ ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ ամբողջ կյանքի համար: Օրգանիզմը չի կարող տևական ժամանակով յոդի պաշար կուտակել, ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ այն ամեն օր կանոնավոր կերպով փոքրիկ քանակությամբ յոդ ստանա: Յոդի պահանջարկը, պայմանավորված տարիքով և այլ գործոններով (հղիություն և կրծքով կերակրման շրջան՝ լակտացիա), փոփոխվում է կյանքի ընթացքում:
Հղիություն նախատեսելիս յոդն առաջին տեղում է
Եթե պատրաստվում եք հղիանալ, արդեն իսկ հղի եք կամ կերակրում եք կրծքով, պետք է մեծացնեք յոդի օգտագործման քանակը, որպեսզի վահանագեղձը բավարար քանակով հորմոններ արտադրի ձեզ և ձեր երեխայի համար: Վերարտադրողական տարիքում կինն օրական պետք է օգտագործի նվազագույնը 150 մկգ յոդ՝ հղիության և կրծքով կերակրման շրջանում չափաբաժինն ավելացնելով մինչև 200 մկգ:
Թիրեոիդային հորմոնները, հետևաբար նաև յոդը, կենսականորեն կարևոր նշանակություն ունեն պտղի բնականոն զարգացման գործում: Յոդի նույնիսկ չնչին պակասը հղիության ընթացքում կարող է բացասաբար ազդել պտղի գլխուղեղի և նյարդային համակարգի զարգացման վրա: Սովորաբար այս գործընթացներն անդառնալի են լինում և կարող են լուրջ հետևանքներ թողնել երեխայի մտավոր և ֆիզիկական կարողությունների վրա:
Այդ պատճառով էլ կանանց խորհուրդ է տրվում հղիության պլանավորման պահից սկսած, հղիության և կրծքով կերակրման շրջանում վիտամինային և հանքանյութային կոմպլեքսներ ընդունել, որոնք պարունակում են յոդի ֆիզիոլոգիական չափաբաժին՝ 150 մկգ:
Յոդ պարունակող ցանկացած տիպի դեղամիջոց ընդունելուց առաջ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ և համոզվել, որ չկան հակացուցումներ:
Վիտրում® Պրենատալ Ֆորտե` մուլտիվիտամինային դեղամիջոց է, որը պարունակում է 150 մկգ յոդ, յոդի ածանցյալներ (սիներգիստներ), ինչպես նաև ակտիվ հակաօքսիդանտներ: Վիտրում® Պրենատալ Ֆորտեի բաղադրիչները մոր օրգանիզմը պաշտպանում են տարաբնույթ վարակներից, նվազեցնում են հղիության ընթացքում թունավորության հաճախականությունը և ծանրությունը, կանխարգելում անեմիայի՝ սակավարյունության առաջացումը, նվազեցնում հղիության ընթացքում բարդությունների առաջացման հավանականությանը և կանխում վիժման վտանգը: Հնարավոր է ձեռք բերել ցանկացած դեղատնից: