Հղիության 11-րդ շաբաթ

Հղիության 11-րդ շաբաթ

Հղիության տասնմեկերորդ շաբաթ, առաջին եռամսյակն ավարտվում է, սրտխառնոցը դադարում է, և ապագա մայրն սկսում է զգալ մեծացող արգանդը։ Արտաքին փոփոխություններն այնքան էլ ակնհայտ չեն։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 40- 45 մմ է, զանգվածը՝ 10գր: Ինքնուրույն շարժումների հետ սկսվում են պտղի շարժումները նաև արտաքին ազդակներից, ինչպես օրինակ՝ մոր ծիծաղից կամ հազից: Ի հայտ է գալիս ափերի զգացողությունը, բացահայտվում է բռնելու ունակությունը:

Բերանի, քթի խոռոչները, կոկորդը սաղմնահեղուկով ողողելուն միաժամանակ զարգանում է հոտառությունը: Պտուղն զգում է մոր կերած սննդի հոտը: Պտղի երիկամներն սկսում են գործել հղիության 8-9-րդ շաբաթից սկսած: Նոր նեֆրոնները զարգանում են ներարգանդային կյանքի ամբողջ ընթացքում:

Զգացողությունները

Ոմանց դեպքում սրտխառնոցը դադարում է, մյուսների դեպքում՝ շարունակվում։ Ընդ որում՝ հնարավոր է, որ սրտխառնոցը շարունակվի մինչև 14-րդ շաբաթ և ավել, սակայն դրսևորումներն ավելի մեղմ կլինեն։ Տհաճ զգացումներին ավելանում են այրոցն ու փորկապությունը, ինչի պատճառը հորմոնների աշխատանքն է։ Սակայն բոլոր կանայք չէ, որ ունենում են այդ խնդիրները։

Հեշտոցային արտադրության քանակը մեծանում է, ինչը բնական է և վախենալ պետք չէ, եթե այն սպիտակ գույնի է, թթվային հոտ։ Հնարավոր է, որ կրծքից նույնպես արտադրություն նշմարվի, այդ կաթնախեժն է, պետք չէ սեղմել և դուրս հանել այն։

Կարդացեք՝ Ինչ է կաթնախեժը և հասուն կաթը

Սկրինինգ և այլ հետազոտություններ

Այդ ժամկետում հնարավոր է, որ բժիշկը սկրինինգ նշանակի։ Այն երեքանգամյա ՈւՁՀ է և արյան բիոքիմիական հետազոտություն։ Պարտադիր հետազոտություն է, որն օգնում է հայտնաբերել պտղի զարգացման հապաղումները՝ դրանց առաջացման վտանգը։

Հետազոտության ընթացքում կասկածների դեպքում կնոջն ուղորդում են գենետիկի խորհրդատվության։ Սկրինինգի տվյալները դատավճիռ չեն, միայն առիթ են առավել մանրակրկիտ հետազոտության դիմելու համար։

Կարդացեք՝ Պրենատալ սկրինինգ

Առաջին սկրինինգն անցկացվում է 11-14-րդ շաբաթում։ 11-14-րդ շաբաթվա ՈւՁՀ-ի նպատակը հղիության ընթացքի գնահատումն է, ինչպես նաև բազմապտուղ հղիության հայտնաբերումը և պտղի օձիքային տարածության չափումը։

Արտաքին փոփոխություններ

Եղունգները դյուրաբեկ են դառնում, մազերն սկսում են թափվել։ Այդ երևույթների դեմ պայքարելն անիմաստ է, ծննդաբերությունից հետո ամեն բան ինքնուրույն կկարգավորվի։ Հաճախ հակառակն է լինում։ Մազերը խտանում են, արագ երկարում, եղունգների որակը ևս լավանում է։ Իսկական ժամանակն է, որ սկսեք հղիազոլերից խուսափելու համար հատուկ յուղեր (հատկապես ձիթապտղի ձեթ) և քսուքներ օգտագործել։

Կարդացեք՝ Ինչպե՞ս խուսափել հղիազոլերից

Սննդակարգը

Սննդակարգը պետք է լինի լիարժեք և հավասարակշռված, ներառի ապուրներ, կաթնաշոռ, մրգեր և բանջարեղեն, կանաչեղեն, ձեթեր և այլն։ Շատ ուտելու դեպքում փորկապությունն ու այրոցն անխուսափելի կլինեն։ Պետք է սնվել 3-4 ժամը մեկ, փոքր չափաբաժնով։ Ցանկալի է հրաժարվել յուղալի, կծու, տապակած, ապխտած մթերքներից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից, խորհուրդ է տրվում խմել սովորական ջուր և բնական հյութեր։

Հղիության տասնմեկերորդ շաբաթ, առաջին եռամսյակն ավարտվում է, սրտխառնոցը դադարում է, և ապագա մայրն սկսում է զգալ մեծացող արգանդը։ Արտաքին փոփոխություններն այնքան էլ ակնհայտ չեն։ 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար