Ինչպես խուսափել հղիազոլերից՝ կարմրավուն սպիներից

Ինչպես խուսափել հղիազոլերից՝ կարմրավուն սպիներից

Հղիության ընթացքում շատերն են բախվում հղիազոլերի տհաճ խնդրին: Հղիազոլերը կամ հղիության սպիները կարմրավուն կամ մանուշակագույն սպիներ են, որոնք ի հայտ են գալիս, երբ մաշկը չափից շատ է ձգվում:

Հղիազոլերից խուսափելը շատ ավելի դյուրին է, քան հետագայում դրանց դեմ պայքարող արդյունավետ միջոցներ գտնելը: Անգամ լազերային միջամտությունները և հատուկ քսուքները չեն կարող ամբողջովին վերացնել սպիները, դրանք միայն քիչ նկատելի են դարձնում զոլերը, իսկ եթե ժառանգական նախատրամադրվածություն ունեք, ապա առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեք: Ուստի ավելի լավ է կանխարգելել, ինչը բոլորովին էլ դժվար չէ. բավական է հետևել մաշկի խնամքի երկու կանոնի՝ խոնավացնել և պահպանել (ճիշտ ընտրված ներքնազգեստ): Ահա մի քանի խորհուրդ:

  • Անհրաժեշտ է լավ սնվել: Դա չի նշանակում, որ պետք է երես տաք ձեզ ամեն օր քաղցրեղեն կամ թխվածք ուտելով: Հարկավոր է առողջ սնունդ ուտել, որը կտրուկ չի ավելացնի քաշը. չէ՞ որ հենց գիրացումն է նպաստում հղիազոլերի առաջացմանը: Բացի այդ, հղիության ընթացքում ավելորդ քաշը վնասակար է ինչպես երեխայի, այնպես էլ մոր համար:
     
  • Ցնցուղն ընդունեք տաք և սառը ջրի հերթագայությամբ: Դա կթարմացնի և կձգի մաշկը: 
     
  • Լոգանքից հետո որովայնի և կրծքի մաշկին բամբակի կամ ձիթապտղի յուղ քսեք, որպեսզի մաշկն ավելի հարթ և փափուկ դառնա: 
     
  • Ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ կապույտ կավից դիմակ (վաճառվում է դեղատներում) քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին: Դա կմեծացնի մաշկի առաձգականությունը: 
     
  • Որովայնի համար նախատեսված հատուկ վարժություններ արեք: Եթե որովայնի մկաններն ամուր լինեն և լավ վիճակում, ապա կխուսափեք հղիազոլերից: 
     
  • Մի մոռացեք օրվա ընթացքում լրացնել ջրի թույլատրելի քանակը: Այն կօգնի թարմ և առաձգական պահել մաշկը: 
     
  • Հատուկ ներքնազգեստ կրեք, որը կիպ կպահի որովայնը և կուրծքը՝ միաժամանակ չնճշելով այդ հատվածները: 
     
  • Հաճախ մերսեք որովայնի, ազդրերի և կրծքի հատվածները: Դա կօգնի լավացնել արյան շրջանառությունը և ձիգ պահել մաշկը:
Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար