Հղիության ո՞ր ժամկետում է սկսում մեծանալ կնոջ որովայնը

Հղիության ո՞ր ժամկետում է սկսում մեծանալ կնոջ որովայնը

Յուրաքանչյուր ապագա մայրիկի հետաքրքրում է, թե երբ կսկսի կլորանալ որովայնը: Այն անհրաժեշտ է իմանալ ոչ միայն ժամանակին զգեստապահարանը թարմացնելու, այլև վաղ փուլում տարբեր խնդիրներ պարզելու համար։

Ե՞րբ է հղի կնոջ որովայնն արտահայտիչ դառնում, և ինչպե՞ս են նրա չափերը փոփոխվում եռամսյակների ընթացքում:

Ընթերցեք նաև`  Անքնություն հղիության ընթացքում

Ե՞րբ է որովայնը սկսում մեծանալ

Բոլոր կանանց հուզող այս հարցին հստակ պատասխանելն անհնար է, քանի որ ցանկացած հղիություն և կնոջ օրգանիզմ առանձնահատուկ է։ Միջին հաշվով՝ կլորացած գոտկատեղը սկսում է արտահայտիչ դառնալ չորրորդ ամսվա սկզբին, մասնավորապես՝ տասնվեցերորդ շաբաթականում: Սակայն հղիության ընթացքում շատ պատճառներ կարող են ազդել որովայնի չափի և աճի տեմպերի վրա:

Հղիության ժամկետը

Առաջնեկին սպասող հղի կնոջ մոտ որովայնը մեծանում է շատ ավելի ուշ, քան արդեն ծննդաբերածների մոտ։ Սա բացատրվում է այն փաստով, որ մկանները դիմադրում են ձգվելուն, իսկ արդեն ծննդաբերած կանանց մկանային հյուսվածքն ավելի քիչ առաձգական է և արագ հարմարվում է պտղի աճին:

Հղիի անատոմիական առանձնահատկությունները

Կնոջ կոնքի կառուցվածքը նույնպես ազդում է որովայնի չափերի մեծացման վրա՝ հղիության տարբեր ժամկետներում։ Նեղ կոնք ունեցող հղիի մոտ կարող է շատ ավելի շուտ նկատվել կլորացած որովայնը, քանի որ պտուղը չի կարողանում «թաքնվել» նեղ կոնքի ոսկորների միջև: Հետագայում նա սկսում է առաջ գնալ, ինչի արդյունքում արգանդը բարձրանում է:

Պտղի դիրքը

Որովայնի չափերի մեծացումը կախված է այն բանից, թե որտեղ է ամրացել սաղմը։ Եթե արգանդի հակառակ պատին է ամրացել, ապա որովայնի աճը կարող է նկատվել շատ ավելի ուշ:

Ամնիոտիկ հեղուկի ծավալ

Որովայնը մեծանում է շատ ավելի արագ, եթե կնոջ արգանդում առկա է ամնիոտիկ հեղուկի մեծ քանակ: Այն ավելի շատ տեղ է պահանջում արգանդում, ինչն էլ ընդլայնում է ծավալը:

Ժառանգականություն

Որպեսզի պարզեք, թե որերորդ շաբաթականից կկլորանա ձեր որովայնը, կարող եք դիմել մայրիկին, քրոջը կամ տատիկին: Ենթադրվում է, որ հղիությունը ձեզ մոտ կընթանա նույն կերպ, քանի որ ժառանգականությունը մեծ դեր ունի։

Քաշի ավելացում

Եթե հղիության ընթացքում կինը քաշ է հավաքում, ապա ավելանում է ճարպային շերտը, որը չի կարող չազդել որովայնի չափերի վրա: Որովայնի կլորությունն ավելի շուտ է արտահայտված դառնում նաև նրանց մոտ, ովքեր հղիությունից առաջ ունենում են որովայնի ոչ առաձգական մկանային հյուսվածք, որը նպաստում է որովայնի՝ հեշտությամբ ձգվելուն։

Պտղի չափերը

Երեխայի ակտիվ աճով պայմանավորված՝ որովայնը կարող է նկատելի դառնալ նաև մի փոքր ավելի շուտ: Իսկ հղիության վերջին ժամանակահատվածում ոչ թե պտղի չափերն են ազդում հղիի որովայնի չափերի վրա, այլ՝ պտղի դիրքը, հղիի կառուցվածքը և այլ տարբեր գործոններ։

Բազմապտուղ հղիություն

Երկվորյակներով հղի կինը կարող է նկատել, որ որովայնը մեծանում է շատ ավելի արագ, քան մեկ երեխայի դեպքում։ Բազմապտուղ հղիության դեպքում որովայնն արդեն զգալի մեծ է դառնում 10-14-րդ շաբաթների ընթացքում. այսինքն՝ երկու շաբաթ ավելի շուտ, քան միապտուղ հղիության դեպքում։

Արգանդի և որովայնի չափերը՝ ըստ եռամսյակների

Առաջին եռամսյակ

Առաջին երեք ամիսների ընթացքում ապագա մայրիկի գոտկատեղի կառուցվածքը հիմնականում չի փոփոխվում: Այս ժամանակահատվածում պտուղը դեռ շատ տեղ չի զբաղեցնում:

Երկրորդ եռամսյակ

12-16-րդ շաբաթների ընթացքում պտուղն արգանդում սկսում է ակտիվորեն աճել և ծանրանալ: Այդ իսկ պատճառով արգանդը սկսում է ընդլայնվել և վկայել հղիության մասին:Երրորդ եռամսյակ

Վերջին երեք ամիսների ընթացքում ապագա մայրիկի կլոր որովայնն արդեն ակնհայտ է՝ նույնիսկ ազատ հագուստ կրելու դեպքում։

Կարևոր է իմանալ

Կինը պետք է չափի իրանի շրջագիծը հղիության ընթացքում: Դրա ծավալը կարող է նախազգուշացնել բժշկին հղիի մոտ առկա հնարավոր խնդիրների մասին: Բժիշկներն ունեն հատուկ աղյուսակներ, որոնցով առաջնորդվում են՝ հասկանալու համար, թե արդյոք թույլատրելի սահմանում են գտնվում հղիի իրանի չափերը։ Չափը կարող է նախազգուշացնել բժշկին նման երևույթների մասին, ինչպիսիք են.

• Բազմապտուղ հղիություն

• Պտղի մոտ առկա պաթոլոգիա

• Գեստոզ

•Արտարգանդային հղիություն

• Շատ կամ քիչ ամնիոտիկ հեղուկ

• Վարակների առկայություն հղիի մոտ

Իհարկե, որովայնի չափը ախտորոշման համար բավարար չէ, սակայն այն կարող է լինել ահազանգ՝ հետագա հետազոտությունները շարունակելու համար։

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Պտղի ալկոհոլային համախտանիշը երեխայի մոտ առկա շեղումներն են, որոնք առաջանում են ալկոհոլի ազդեցության հետևանքով՝ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում:

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում միզուղիների համակարգում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեծացնում են վարակի առաջացման ռիսկը միզուղիներում