Անքնությունը հղիության ընթացքում
Հղիություն
23251
Անքնությունը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հետևանք։ Առաջին եռամսյակում քնի խանգարումները հաճախադեպ են: Նման վաղ փուլում դա պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հաջորդ շաբաթվա ընթացքում քնի խանգարումների ավելի ու ավելի շատ պատճառներ կան: Երրորդ եռամսյակում հղի կանանց անքնությունը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր շարժման համար ավելի ու ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ: Դժվարանում է քնելու հարմարավետ դիրք գտնելը, քանի որ փորը բավականաչափ մեծանում է:
Ընթերցեք նաև՝ Օրգազմը հղիության դեպքում
Անքնությունը հղիության ընթացքում. պատճառները
Ֆիզիոլոգիական պատճառներ.
-շնչարգելություն
- ոտքերի ցավ
- այրոց
- պտղի շարժ
- միզելու մեծ ցանկություն, քանի որ ընդլայնված արգանդը ճնշում է միզապարկը
- մեջքի և գոտկատեղի շրջանի ցավեր:
Անքնության հոգեբանական պատճառները.
- նյարդային գերլարում (սթրես)
- մղձավանջներ
- քրոնիկական հոգնածություն
Հիմնական խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվելու անքնությունից․
- Հրաժարվել ցերեկը քնելու սովորությունից. միգուցե գիշերային քունը վերականգնվի:
-Ձեզ հասկացող հարազատ մարդու հետ զրուցել գիշերային մղձավանջների մասին. հոգեբանները կարծում են, որ երազի մասին բարձրաձայն խոսելն օգնում է հասկանալու, որ իրականում վտանգ չկա:
- Պետք է խուսափել գերլարումից․ հոգնածությունը, որը կուտակվում է ամբողջ օրվա ընթացքում, կարող է խանգարել երեկոյան հանգստին։
-Քնելուց առաջ դժվարամարս սնունդ չուտել
- Երեկոյան ավելի քիչ հեղուկ խմել
- Քնելուց առաջ կարելի է տաք ցնցուղ կամ լոգանք ընդունել
-Ստեղծել քնելու սովորություն՝ պառկելով միշտ նույն ժամին. գերադասելի է՝ մինչև երեկոյան 23։00-ն։
-Հղի կանայք, ովքեր հաճախում են ապագա մայրերի համար նախատեսված ֆիթնես պարապմունքների, շատ ավելի քիչ են բողոքում անքնությունից։
- Քնելուց առաջ մեկ ժամ զբոսնելը կհանգստացնի և կնպաստի հանգիստ քնելուն. այլընտրանքային տարբերակը սենյակի օդափոխումն է։
- Ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում քնել մեջքի վրա, քանի որ արգանդը ճնշում է ստորին երակին, ինչը նվազեցնում է արյան հոսքը դեպի սիրտ և ուղեղ, և պտղի մոտ կարող է առաջացնել գլխապտույտ և հիպոքսիա ու նույնիսկ ուշաթափություն՝ մոր մոտ։ Խորհուրդ է տրվում քնել ձախ կողմի վրա, ինչը կանխում է շնչարգելությունը, սակայն դա անհատական է։
- Նույնիսկ եթե հղիության ընթացքում անքնությունը մեծ անհանգստություն է պատճառում, պետք չէ օգտագործել քնաբեր: Ավելի լավ է դիմել բժշկի օգնությանը: Բացառիկ դեպքերում, երբ քնի և արթնության ռիթմը խանգարվել է այնքան, որ գիշերային հանգստի ժամանակը չի կազմում 4-6 ժամ կամ ավելի, և շարունակվում է մեկ շաբաթից ավելի, պետք է անհապաղ կապ հաստատել մասնագետի հետ: Գինեկոլոգը պարզում է՝ արդյոք կան անքնության ֆիզիոլոգիական պատճառներ, թերապևտն ուսումնասիրում է առողջության ընդհանուր վիճակը, իսկ հոգեբանը խորհուրդ է տալիս՝ ինչպես ազատվել հոգեբանական խանգարումից: Երեխայի ծննդին նախապատրաստվելը աշխատանք է, որը պահանջում է զգալի ջանքեր, որոնք էլ պետք է պարբերաբար վերականգնվեն: