Հղիության 14-րդ շաբաթ

Հղիության 14-րդ շաբաթ

Հղիության տասնչորսերորդ շաբաթում մոր ինքնազգացողությունը լավանում է, իսկ փոքրիկը կարծես թե ցանկանում է շփվել։ Նա լսում է մոր ձայնը, զգում նրա տրամադրությունը․ փոքրիկի հետ խոսելու ժամանակն է։

Հնարավոր է, որ ախորժակը լավանա, օրգանիզմին ավելի շատ սպիտակուց անհրաժեշտ կլինի։ Պետք չէ չափից շատ ուտել, միաժամանակ պետք չէ նաև հրաժարվել լիարժեք սնվելուց։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 7-8սմ է, զանգվածը՝ 45-50գ: Գլխի չափը պտղի երկարության ½-րդն է կազմում: Գլխի վրա երևում են մազերը: Պտուղն արձագանքում է պտղապարկի հեղուկում լուծված նյութերին՝ կաթնաթթվին, պիրոխաղողաթթվին, կիտրոնաթթվին, կրեատինինին, միզանյութին, ամինաթթուներին, սպիտակուցներին և աղերին:

Առավելագույնս հակազդում է քաղցրին` կլլումով, նվազագույն ձևով՝ թթվին և կծվին: Պտղի շարժումներն ամբողջ ծավալով են (ինքնուրույն՝ ակտիվության և հանգստի փուլերով): Ի հայտ են գալիս ստորին ծնոտի շարժումները:

Ձեռքերը փոխհարաբերում են մարմնի մյուս մասերին և պորտալարին: Ի հայտ է գալիս համային զգացողությունը, ինչպես նաև պտղի մկանների ինքնուրույն ակտիվության ձևերից մեկը՝ շնչառական շարժումները: Շնչառական շարժումների հաճախականությունը բարձր է՝ 40-70 անգամ մեկ րոպեում: Շարունակում են ակտիվորեն բազմանալ իգական սեռի սեռական բջիջները (օվոգոնիում):

Մինչև ծնվելը դրանց թիվն արագորեն նվազում է՝ կազմելով նախնական քանակի 4-5%-ը. ծնվելու պահին սեռական բջիջների ընդհանուր քանակը մոտ 300.000-400.000 է:

Ի՞նչ է կատարվում

Մարմնի տարբեր հատվածներում պիգմենտային բծերն ու պապիլոմաները հենց տասնչորսերորդ շաբաթում են ի հայտ գալիս։ Անհանգստանալու կարիք չկա, բայց ցանկալի է այդ մասին հայտնել բժշկին։

Փորն սկսում է ավելի մեծանալ, ուստի մեծանում է նաև հղիազոլերի առաջացման հավանականությունը։ Եթե նախորդ փուլերում չեք զբաղվել դրանց կանխարգելմամբ, ապա հիմա իսկական ժամանակն է։ Հատուկ քսութներ և յուղեր գնեք, օգտակար է հատկապես ձիթապտղի յուղը։

Քանի որ սկսում է փոխվել նաև քայլվածքը, ողնաշարի ծանրաբեռնվածությունը, պետք է հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից և հարմարավետ, փոքրիկ կրունկով տարբերակներ ընտրել, որոնք կօգնեն հետագայում խուսափել նաև ոտքերի երակների վարիկոզ լայնացումից։

Զգացողությունները

Փորը վեր է բարձրանում և ակնհայտորեն կլորիկանում։ Երկրորդ անգամ երեխայի սպասող մայրերը գուցե սկսեն զգալ նրա շարժումները, եթե ոչ, ապա 18-20-րդ շաբաթում անպայման կզգան։

Հետազոտություններ

Առաջին ՈւՁՀ-ն, որպես կանոն, կատարում են մանկաբարձական 6-8-րդ շաբաթում, սակայն լինում են դեպքեր, երբ մայրերն ուշացնում են՝ հետաձգելով այն։ Այդ մայրերի դեպքում 14-րդ շաբաթում ՈւՁՀ կատարելը պարտադիր է։ Մյուսների դեպքում, եթե հղիությունն ընթանում է առանց խնդիրների, հատուկ հետազոտություններ կատարելու անհրաժեշտություն չկա։ Գանգատների դեպքում բժիշկը կարող է արյան և մեզի հետազոտություն նշանակել։

Հղիության տասնչորսերորդ շաբաթում մոր ինքնազգացողությունը լավանում է, իսկ փոքրիկը կարծես թե ցանկանում է շփվել։ Նա լսում է մոր ձայնը, զգում նրա տրամադրությունը փոքրիկի հետ խոսելու ժամանակն է։

Հնարավոր է, որ ախորժակը լավանա, օրգանիզմին ավելի շատ սպիտակուց անհրաժեշտ կլինի։ Պետք չէ չափից շատ ուտել, միաժամանակ պետք չէ նաև հրաժարվել լիարժեք սնվելուց։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար