Փոքր կոնքի օրգանների թարախաբորբոքային հիվանդություններ

26.06.2019613

Փոքր կոնք օրգանների թարախաբորբոքային հիվանդությունները ժամանակակից գինեկոլոգիայի լուրջ խնդիրներից են և վիրաբուժական անհապաղ օգնություն են պահանջում։

Բակտերիաների պատճառով առաջացած բորբոքումն անտեսելու դեպքում այն ինքնաթունահարության պատճառ է դառնում՝ սպառնալով կնոջ առողջությանը։

Բարդությունները

Խնդիրն ուղեկցվում է արգանդի և արգանդի հավելումների ախտահարմամբ։ Սուր դեպքերում հնարավոր է, որ սեպսիս զարգանա, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների աբսցես։

Ախտանշանները

Բնորոշ նշաններն են՝

  • որովայնի ստորին հատվածի ցավ, 
  • թարախային արտադրություն հեշտոցից, 
  • ջերմության բարձրացում և այլն։ 

Մեզի ընդհանուր հետազոտության արդյունքում տեղային կամ ընդհանուր բորբոքային փոփոխություններ են հայտնաբերվում՝ լեյկոցիտոզ, էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում և այլն։

Ախտորոշումը

Ախտորոշումը հստակեցնելու նպատակով կատարվում են հետևյալ հետազոտությունները՝

  • արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն,  
  • հեշտոցային քսուքի և վարակների հայտնաբերման հետազոտություններ, 
  • գործիքային հետազոտություններ ՝ փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ:

Բուժումը

Դեղորայքային բուժման արդյունքի բացակայության դեպքում դիմում են վիրահատական բուժման, որն իրականացվում է փոքր ինվազիվ եղանակով։ Միջամտությունը կատարվում է անզգայացմամբ, որովայնի առաջնային պատի վրա կտրվածք է արվում, և վիրաբույժը մաքրում է թարախակույտը, դրենաժ դնում։