Արգանդի հավելումների ոլորում

Արգանդի հավելումների ոլորում

Արգանդի հավելումների ոլորումը գինեկոլոգիական բարդ խնդիր է, որը բնորոշվում է ձվարանի և արգանդափողի արյան մատակարարման խանգարմամբ, զարգացող իշեմիայով և հյուսվածքների նեկրոզով։

Բարդությունները

Հնարավոր է, որ մի շարք օրգանների անբավարարությամբ ուղեկցվող պերիտոնիտ զարգանա, իսկ ժամանակին չստացած բուժօգնության դեպքում հնարավոր է, որ ցավային շոկ և տոքսիկ վիճակ առաջանա։

Ախտանշանները

Հավելումների ոլորումն արտահայտվում է հետևյալ նշաններով՝

  • որովայնի ստորին հատվածի սուր ցավ, 
  • սրտխառնոց, փսխում, 
  • գլխապտույտ, թուլություն, ուշագնացություն և այլն։ 

Խնդիրը երբեմն ընթանում է ենթասուր ձևով՝ քիչ արտահայտված ախտանշաններով։ Շատ բան է կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է անամնեզի հավաքման, հեշտոցային զննման, ՈւՁՀ-ի և գունավոր դոպլերոգրաֆիայի արդյունքների հիման վրա։ Նշանակվում են նաև լաբորատոր մի շարք հետազոտություններ՝ արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, արյան խմբի և ռեզուսի որոշում, կոագուլոգրամա, վարակների հայտնաբերման հետազոտություններ։

Բուժումը

Բուժումն իրականացվում է լապարոսկոպիայի միջոցով։ Նպատակը կոնկրետ օրգանի ոլորման և դրա պատճառի վերացումն է։ Որքան արագ է բուժառուն հոսպիտալացվում և վիրահատվում, այնքան մեծ է լինում արգանդի հավելումների պահպանման հնարավորությունը։

Նեկրոտիկ պրոցեսների դեպքում բուժման միակ միջոցը ձվարանների և արգանդափողի հեռացումն է դառնում։ Այդ պատճառով էլ կարևոր է հնարավորինս շուտ բժշկի դիմելը։

views 6881
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում