Կոլպոլևատորոպլաստիկա

Կոլպոլևատորոպլաստիկա

Կոլպոլևատորոպլաստիկան կոնքի մկանների վերականգնման և ամրացման վիրահատությունն է։ Դրա կարիքն զգացվում է կոնքի հատակի մկանների թուլացման՝ գենիտալ պրոլապսի դեպքում։ Այդ խնդիրը հաճախ ի հայտ է գալիս պատռվածքներով ավարտված ծննդաբերության դեպքում։

Վնասված լևատորները՝ կոնքի մկանները, հարակից օրգանների (արգանդ, միզապարկ և այլն) արտանկման, իջեցման և փոփոխման պատճառ են դառնում։ Վիրահատությունը կատարվում է ընդհանուր կամ ողնուղեղային անզգայացմամբ։

Ցուցումները

Հեշտոցի կոլպոլևատորոպլաստիկայի հիմնական ցուցումը լևատորների ֆունկցիայի խաթարումն է, ինչն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով՝

  • հեշտոցի պատերի իջեցում, 
  • արգանդի արտանկում, 
  • անմիզապահություն, 
  • անկղապահություն, 
  • անհարմարություն և ցավ սեռական ակտի ժամանակ և այլն։ 

Վերականգնումը վիրահատությունից հետո Սովորաբար հնարավոր է լինում վիրահատությունից երկու օր անց դուրս գրվել հիվանդանոցից։ Առաջին օրերի ընթաքում հարկավոր է անկողնային ռեժիմ պահել։

Ֆիզիկական ցանկացած ծանրաբեռնվածություն կարող է դանդաղեցնել օրգանիզմի հետվիրահատական վերականգնումը։ Դեֆեկացիան հեշտացնելու համար հատուկ դիետա է նշանակվում, անհրաժեշտության դեպքում՝ լուծողական։

Մոտ մեկ ամիս պետք է խուսափել սեռական ակտից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սաունայից և առհասարակ տաք վաննայից։ Տհաճ զգացողությունների դեպքում պետք է դիմել բժշկի։ Բժշկի ցուցումները ճիշտ կատարելու դեպքում կնոջ օրգանիզմը մի քանի շաբաթ անց լիովին վերականգնվում է, և կարող է վերադառնալ սովորական կյանքին;

views 3548
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում