Ռադիոալիքային վիրաբուժությունը գինեկոլոգիայում

Ռադիոալիքային վիրաբուժությունը գինեկոլոգիայում

Ռադիոալիքային վիրաբուժությունը փափուկ հյուսվածքների կտրվածքի և կոագուլյացիայի ժամանակակից մեթոդ է, որը բացառում է միջամտության ընթացքում հյուսվածքների քայքայումը։ Բարձր հաճախականությամբ ալիքների օգտագործումը վիրաբուժության մեջ հնարավոր է դարձել նորարարական ռադիովիրաբուժական սարքի՝ Սուրգիտրոնի միջոցով։

Այն այսօր ամենաապահով և անցավ մեթոդն է տարաբնույթ այնպիսի հիվանդությունների դեմ պայքարում, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում։ Բարձր հաճախականությամբ ալիքներ արձակող հատուկ էլեկտրոդի հետ շփումից մաշկի կամ այլ փափուկ հյուսվածքներն սկսում են ինտենսիվորեն ջերմություն արձակել, որի ազդեցությամբ բջիջները տարրալուծվում են։

Հարակից հյուսվածքներն այդ ընթացքում չեն տուժում և որևէ փոփոխության չեն ենթարկվում, քանի որ էլեկտրոդն անմիջականորեն նրանց չի դիպչում։

Ռադիոալիքային վիրաբուժության առավելությունները

  • Միջամտությունը, նախապատրաստումն ու հետվիրահատական շրջանը կարճ են տևում։ 
  • Արյան կորուստ գրեթե չի լինում, ապաքինումն էլ արագ է ընթանում։ 
  • Հնարավոր է գինեկոլոգիական որոշ վիրահատություններ անցկացնել առանց ցավի և արյան կորստի (արգանդի պարանոցի բիոպսիա, կոնիզացիա, արգանդի պարանոցի ձևախեղումների լիկվիդացիա և այլն)։ 
  • Հարակից հյուսվածքները չեն վնասվում։ 
  • Մատչելի գին։ 

Կիրառվում է հետևյալ խնդիրների դեպքում՝

  • արգանդի պարանոցի լոյկոպլակիա և էկտոպիա (էրոզիա), 
  • հեշտոցի, ցերվիկալ կանալի պոլիպներ, 
  • պարանոցի հիպերտրոֆիա կամ սպիային դեֆորմացիա, 
  • արգանդի պարանոցի ռադիոալիքային կոնիզացիա, 
  • էնդոմետրիոզ,  
  • շեքի, վուլվայի և հեշտոցի կոնդիլոմաներ և պապիլլոմաներ, 
  • արգանդի պարանոցի դիսպլազիա և այլն։
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: