Բողկ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Բողկը շատերի համար սիրելի բանջարեղեն է՝ հարուստ վիտամիններով և առողջության համար օգտակար այլ նյութերով։ Պարունակում են վիտամին C և B, կալիումի, կալցիումի, երկաթի և ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ և այլն։ Սննդի մեջ օգտագործում են միայն թարմ ձևով։
Կորեացիներն օգտագործում են սերմերը՝ ստամոքսաբորբի, վատ մարսողության, քրոնիկ բրոնխիտի, բրոնխների ասթմայի դեպքում, արմատապտուղը՝ այտուցի, ցիստիտի, շաքարային դիաբետի, եփուկը՝ քրոնիկ լուծի, հյութի ջրային լուծույթը՝ ստոմատիտի դեպքում, տրորած տերևը դնում են կապտուկներին։
Օգտակար հատկությունները
Վիտամին C-ի մեծ քանակության շնորհիվ բողկը բարձրացնում է իմունիտետը, հրաշալի միջոց է հարբուխի կանխարգելման և բուժման համար։
Օգտակար է սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի պահպանման համար, կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, ամրացնում է անոթների պատերը։
Բնական ներկը՝ անտոցիանը, նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների գալարակծկանքը, նյութափոխանակությունը, օգնում է օրգանիզմից հեռացնել խարաններն ու թունավոր նյութերը։
Օգնում է արյան մեջ կարգավորել շաքարի մակարդակը։
Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է փորկապության բուժման համար։
Բողկի կեղևից սարքված կոմպրեսն օգնում է ազատվել ռադիկուլիտից։
Օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում, այն ավելացնում են դեմքի դիմակներին և սնուցող քսուքներին։
Հակացուցումները
Չի կարելի օգտագործել սիրտ-անոթային հիվանդությունների, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Պետք է զգուշանալ պանկրեատիտի, լեղաքարային հիվանդության, հոդերում «աղերի կուտակման» դեպքում։