Բազուկ․ օգտակար հատկությունները

03.05.20184439

Բազուկն օժտված է օգտակար ու բուժիչ բազմաթիվ հատկություններով։ Պարունակում է վիտամին А, В1, В2, В5, В3, В6, В9, С, Е, U․ Հարուստ է յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, ցինկով, բորով, մագնիումով և այլ մակրոտարրերով ու միկրոտարրերով։ Պարունակում է նաև կիտրոնաթթու, խնձորաթթու, ֆոլաթթու, կաթնաթթու և այլ թթուներ։

Կալորիականությունը

100 գրամ բազուկի կալորիականությունը 50 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։

Կանխում է ավիտամինոզի առաջացումը։

Շարունակաբար օգտագործելու դեպքում նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը, դանդաղեցնում է չարորակ ուռուցքների աճը։

Հրաշալի միջոց է սրտանոթային հիվանդությունները կանխելու համար։

Լավացնում է արյան բաղադրությունը, ամրացնում է անոթների պատերը, մեղմում է այտուցվածությունը, նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը։

Խորհուրդ է տրվում ուտել աթերոսկլերոզի, անեմիայի, հիպերտոնիայի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով։

Խթանում է ուղեղի աշխատանքը, բարենպաստ ազդեցություն թողնում ուղեղի անոթների վրա և պաշտպանում է թուլամտությունից։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նաև երիկամների, լյարդի և լեղապարկի վրա։

Նպաստում է օրգանիզմից խարանների և թունավոր նյութերի, ծանր մետաղների աղերի և ռադիացիայի դուրսբերմանը։

Ունի թուլացնող և միզամուղ հատկություն։

Լավ է ազդում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա։

Օգնում է ուժեղացնել աղիների գալարակծկանքը, ազատվել փորկապությունից։

Նպաստում է նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը։

Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում ոսկրային հյուսվածքի և մաշկի վրա։

Հաճախ օգտագործելու դեպքում օգնում է մեղմել նախադաշտանային համախտանիշը։

Նպաստում է տղամարդկանց սեռական ակտիվության մեծացմանը։

Օժտված է երիտասարդացնող հատկությամբ։

Հակացուցումները

Երիկամների, միզապարկի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ և շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն բազուկը ներառել սննդում։