Կրծքով կերակրման դադարեցում

Կրծքով կերակրման դադարեցում

Կրծքով կերակրման դադարեցում

Կրծքով կերակրման դադարեցումը բավականին դժվար փուլ է  և՛ մոր, և՛  երեխայի համար: Անկասկած մայրական կաթը նորածնի համար լավագույն սնունդն է, որն ընդունակ է ոչ միայն լիովին բավարարել երեխայի քաղցի պահանջը, այլև պաշտպանել նրան հիվանդություններից: 

Հրատապ անհրաժեշտություն

    Ցավոք սրտի, երբեմն մոր հիվանդության կամ երեխայի մոտ առկա լուրջ առողջական խնդրի պատճառով անհրաժեշտ է լինում դադարեցնել կրծքով կերակրումը նույնիսկ անմիջապես ծննդաբերությունից հետո։

Սակայն, եթե ​​մայրը սկզբունքորեն ցանկանում է շարունակել կերակրել իր երեխային, ապա  անհրաժեշտ է խորհրդակցել տարբեր բժիշկների և կրծքով կերակրման խորհրդատուի հետ։

Եթե ​​կինը հանկարծ հայտնվում է հիվանդանոցում, պարտավոր է զգուշացնել բժշկական անձնակազմին, որ  կերակրող մայր է։ Տվյալ դեպքում բժիշկներն ընտրում են համապատասխան դեղամիջոց, որպեսզի կինը կարողանա շարունակել կրծքով կերակրումը։

Ի՞նչ չի կարելի անել:

Կրծքով կերակրման ընդհատումը դեղամիջոցների կիրառմամբ՝ համարվում է ծայրահեղ միջոց, երբ կիրառվում է, եթե պետք է անմիջապես դադարեցնել կաթի արտադրությունը։ Տվյալ դեղամիջոցները և համապատասխան չափաբաժինը կարող է նշանակվել միայն բժշկի կողմից։ Սննդի կամ հեղուկների սահմանափակումը նույնպես խորհուրդ չի տվում, քանի որ այն չի ազդում կաթի արտադրության վրա։ Կաթի արտադրությունը կնոջ օրգանիզմում կախված է բացառապես պրոլակտին հորմոնի քանակից:

Ի՞նչ է կարելի անել

   Կրծքով կերակրման դադարեցման ամենաանվտանգ մեթոդն աստիճանաբար դադարեցումն է։ Կաթի արտադրությունը նվազում է 2-3 շաբաթների ընթացքում, և կուրծքն այլևս չի այտուցվում։

Հենց սկզբից, երբ մայրը դադարում է կերակրել երեխային, կուրծքը լցվում է  կաթով, տաքանում և ցավում։ Այս դեպքում մոր հիմնական նպատակն է՝ նվազեցնել կաթի արտադրությունը և թեթեւացնել տհաճ զգացողությունները: Հարկավոր է պարբերաբար կթել կուրծքը շատ քիչ քանակությամբ (ձեռքերով կամ կթիչով), երբ այն լցվում է։

 Կրծքի այտուցվածությունն ու անհանգստությունը նվազեցնելու համար հարկավոր է կիրառել սառը թրջոցներ։

 Պետք է հաշվի առնել, որ 1 տարին չլրացած երեխայի համար հիմնական սնունդ է հանդիսանում մայրական կաթը։ Իսկ այն սնունդը, որ մայրը սկսում է առաջարկել երեխային շուրջ վեց ամսականից սկսած, սկզբում ունի պարզապես ճանաչողական դեր և չի փոխարինում կրծքի կաթին, պարզապես լրացնում է։

Եթե ​​երեխան դադարում է կրծքի կաթով կերակրվել մինչև 1 տարեկանը, ապա դա, ամենայն հավանականությամբ, ազդեցություն կունենա նրա դիմադրողականության ձեւավորման վրա: Հետեւաբար, մայրը պետք է անի  հնարավոր ամեն բան՝  կերակրումը շարունակելու համար:

 Իսկ եթե փոքրիկն ​​ինքն է հրաժարվում կրծքից, ապա առավել հաճախ սա ժամանակավոր բնույթ է կրում , որ կոչվում է «կեղծ հրաժարման փուլ», և որը  միանգամայն հնարավոր է հաղթահարել կրծքով կերակրման խորհրդատուի օգնությամբ։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար