Վաղ հասակի երեխայի հեղուկի պահանջը

Վաղ հասակի երեխայի հեղուկի պահանջը

Բացառապես կրծքով կերակրվող երեխան ստանում է իրեն անհրաժեշտ հեղուկի ամբողջ քանակը կրծքի կաթով։ Երբ երեխայի օրաբաժնին այլ սնունդ է ավելացվում, նա կարող է ջրի կարիք ունենալ։ Նմանապես մինչև վեց ամսական միայն փոխարինական կաթով սնվող երեխան սովորաբար հավելյալ ջրի կարիք չունի, սակայն նրան պետք է նաև ջուր տալ, եթե հաճույքով է խմում։

Երեխային պետք է հեղուկ տալ, երբ նա ծարավ է թվում։ Երեխային պետք է լրացուցիչ հեղուկներ տալ, եթե նա ջերմություն կամ փորլուծություն ունի։

  • Ջուրը լավ է երեխայի ծարավը հագեցնելու համար։ Մի շարք մաքուր մրգահյութեր նույնպես կարող են օգտագործվել, սակայն պետք է հիշել, որ մրգահյութերի մեծ քանակը կարող է փորլուծություն առաջացնել և փակել երեխայի ախորժակը։
  • Շատ քաղցր հեղուկները կարող են ավելի ծարավացնել, քանի որ երեխան պետք է դիմագրավի շաքարի մեծ քանակին։ Փաթեթավորված հյութերից պետք է ընտրել միայն իսկապես բնական հյութերը, որոնց շաքար չի ավելացրած։ Քաղցր ըմպելիքները, օրինակ՝ սոդաները, համապատասխան չեն վաղ հասակի երեխայի պահանջին։
  • ԹԵյերը և սուրճը նվազեցնում են սննդից երկաթի ներծծումը։ Դրանք երեխային տալու դեպքում պետք է տրվեն ուտելուց առնվազն 2 ժամ առաջ կամ հետո։
  • Երբեմն երեխան ծարավում է ուտելու ընթացքում։ Մի փոքր ըմպելիքը կարող է հագեցնել երեխայի ծարավը և նա կշարունակի ուտել։
  • Ըմպելիքները չպետք է փոխարինեն կրծքի կաթին կամ այլ սննդին։ Եթե ըմպելիքը տրվում է սննդի հետ միասին, ապա պետք է տրվի մի փոքր քանակ, մնացածը թողնելով ուտելն ավարտելուց հետո։ Ըմպելիքը կարող է լցնել երեխայի ստամոքսը՝ տեղ չթողնելով ուտելիքի համար։
  • Հիշեք, որ կրծքով չկերակրվող երեխաները հատուկ ուշադրության են արժանի և նրանց հատուկ խորհուրդներ պետք է տալ։ 6-24 ամսական կրծքով չկերակրվող երեխան չափավոր կլիմայի դեպքում օրական 2-3 բաժակ հեղուկի կարիք ունի, իսկ շոգ կլիմայի դեպքում` 4-6 բաժակի։
Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…