Ձեռնարկ կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակարգի վերաբերյալ/ՀՀ առողջապահության նախարարություն. 2013

Հավելյալ սնուցման 10 հիմնական սկզբունքները

09.09.201642493
  1. Բացառապես կրծքով կերակրել երեխային ծննդյան պահից մինչև 6 ամիսը լրանալը (180 օր):
  2. 6 ամսականից սկսել հավելյալ սնուցումը՝ շարունակելով հաճախակի, ըստ պահանջի կրծքով կերակրումը մինչև 2 տարեկանը: 
  3. Հավելյալ սնուցումը սկսել փոքր քանակներով (մի քանի թեյի գդալ), երեխայի մեծանալուն զուգընթաց աստիճանաբար ավելացնել տրվող սննդի քանակը՝ պահպանելով հաճախակի կրծքով կերակրումները: 
  4. Աստիճանաբար ավելացնել սննդի խտությունը և բազմազանությունը՝ ելնելով երեխայի առանձնահատկություններից: 
  5. Երեխայի մեծանալուն զուգընթաց ավելացնել նրան հավելյալ սնունդով կերակրելու հաճախականությունը: 
  6. Երեխային կերակրել բազմազան և սննդարար ուտելիքով, որպեսզի ապահովվեն նրա սնուցողական բոլոր կարիքները: 
  7. Երեխային կերակրելիս արձագանքել նրա պահանջներին, լինել համբերատար և հոգատար: 
  8. Հետևել սննդի պատրաստման և պահպանման հիգիենային: 
  9. Հիվանդության դեպքում ավելացնել երեխային տրվող հեղուկների քանակը, այդ թվում կրծքով կերակրումների հաճախականությունը, և աջակցել, որ երեխան ուտի հեշտ յուրացվող, իր սիրած կերակրատեսակները: 
  10. Ապաքինման շրջանում երեխային ավելի հաճախ կերակրել և խրախուսել, որ ավելի շատ ուտի: