Վիտամիններ օրգանիզմի դիմադրողականության համար

22.08.201616964

Ի՞նչ մթերքներ օգտագործել սննդում իմունիտետն ամրացնելու և տարաբնույթ հիվադությունները կանխելու համար։

Իմունային համակարգն ամրացնող բոլոր վիտամիններն ըստ էության հակաօքսիդանտներ են։ Օգնում են դիմադրել ազատ ռադիկալներին, մոլեկուլներին, որոնք ձևավորվում են միջավայրի ախտոտվածության, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության, քիմիական վնասակար նյութերի ազդեցության հետևանքով։

Վիտամին A (ռետինոլ)

Հզորագույն հակաօքսիդանտ է, անրաժեշտ է մաշկի երիտասարդության, լավ տեսողության և նյարդային ամուր համակարգի համար։ Ամենակարևորը՝ բարձրացնում է լորձաթաղանթների դիմադրողականությունը՝ խոչընդոտելով օդակաթիլային ճանապարհով վարակների ներթափանցմանը։

Ռետինոլի լավագույն աղբյուրներն են՝ ձկան յուղը, սերուցքային կարագը, ձվի դեղնուցը, սերուցքը և անարատ կաթը։

B խմբի վիտամիններ

Այդ վիտամինները հակաօքսիդանտներ չեն և անուղղակիորեն են ազդում իմունային համակարգի վրա։ Սակայն B2 և B5 վիտամինները մասնակցում են վարակները և քաղցկեղային բջիջները ոչնչացնող հակամարմինների սինթեզին, ինչպես նաև բորբոքային ռեակցիայից հետո արյունը մաքրող օժանդակ բջիջների արտադրմանը։ B9 վիտամինն ապահովում է ողնուղեղի աշխատանքը, որը յուրահատուկ գործարան է իմունային համակարգի բոլոր բջիջների համար։ B1 վիտամինի պակասը հանգեցնում է մկանային թուլության, արագ հոգնելիության, դյուրագրգռության և ախորժակի կորստի։

Վիտամին B-ի աղբյուր են՝ բրոկոլին, կանաչեղենը, լյարդը, ձուկն ու ընկուզեղենը և այլն։

Վիտամին C

Ասկորբինաթթուն ամենահայտնի հակաօքսիդանտն է, հակաբորբոքային ազդեցությունն ապացուցված է։ Այն արագացնում է օրգանիզմում վերականգնողական պրոցեսները, մեծացնում վարակների հանդեպ կայունությունը։ Քչերը գիտեն, որ մեր օրգանիզմն ընդունակ չէ պաշարել վիտամին C, այդ պատճառով էլ վիտամին C պարունակող մթերքները (ցիտրուսային մրգեր, մասուր, բրոկոլի ևայլն) ցանկալի է ուտել ամեն օր և հում վիճակում․ չէ՞ որ վիտամին C-ն կորցնում էիր ազդեցությունը, քայքայվում է բարձր ջերմամշակման ենթարկվելիս։

Վիտամին E

Բացի հակաօքսիդանտային ազդեցությունից, վիտամին E-ն լավացնում է արյան շրջանառությունը, արագացնում է հյուսվածքների ռեգեներացիան և դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։ Այդ է պատճառը, որ կոսմետիկա արտադրող ընկերություններն իրենց հակատարիքային քսուքներում պարտադիր վիտամին E են ներառում։

Վիտամին E-ի աղբյուր են առաջին հերթին բուսական յուղերը։ Ուստի ցանկալի է աղցանի վրա ոչ թե մայոնեզ կամ թթվասեր ավելացնել, այլ ձիթապտղի կամ արևածաղկի ձեթ։