Շնչառությունը մի զորեղ գործիք է, որով կարող ենք վերահսկել մեր մարմինն ու մտքերը, ինչպես նաև ազդել առողջության վրա։ Քչերն են գիտակցում այս հանգամանքը, շատերը սխալ են շնչում՝ արդյունքում հայտնվելով սթրեսի շեմին․ մտքերը խառնիխուռն են, իսկ մարմինը հոգնած և խոցելի հիվանդությունների հանդեպ։ Եթե դուք էլ եք նրանցից մեկը, ապա հոգ չէ, երբեք ուշ չէ ճիշտ շնչել սովորելու համար։
Գիտե՞ք ինչի է ընդունակ ճիշտ շնչառությունը։ Այն՝
Կարդացեք՝ Շնչառական վարժություններ լավ ինքնազգացողության համար
Հարկավոր է շնչել ոչ թե կրծքավանդակով, այլ «փորով», ստոծանու հատվածով։ Շնչելու ընթացքում օրգանիզմն ստանում է թթվածին և ազատվում ածխաթթու գազից։ Այս գազափոխանակությունը կատարվում է թոքերում և անհնարին կլիներ առանց ստոծանու։
Ստոծանին կամարաձև մկան է, որ բաժանում է կրծքային և որովայնային հատվածները։ Պատկերացրեք, որ երկու թոքերը «նստած» են ստոծանու գմբեթին։ Երբ շունչ եք քաշում, կամարն ուղղվում է՝ դրանով իսկ մեծ տարածք ստեղծելով կրծքային հատվածում, որպեսզի թոքերը լցվեն օդով։ Այդ ընթացքում որովայնը փքվում է, արտաշնչելու արդյունքում ստոծանին վերադառնում է նախկին դիրքին։ Այսպիսի դիաֆրագմալ շնչառությունն ապահովում է արդյունավետ գազափոխանակություն։
Նկատե՞լ եք, թե որքան հանդարտ ու ռիթմով են շնչում փոքրիկ երեխաները։ Մի ժամանակ դուք էլ եք այդպես շնչել։ Հանգիստ, խաղաղ պառկած եք եղել անկողնուն՝ չիմանալով, թե ինչ բան է վերջնաժամկետը, քաոսային աշխատանքային օրը, կոտրված թանկարժեք հեռախոսը․․․ Հետո մեծացել եք և ամեն բան փչացրել։
Փորձենք պարզել, թե ինչպես եք շնչում այժմ։
Դիտեք տեսանյութը՝
Մի կարևոր հանգամանք ևս։ Հարկավոր է շնչել քթով։ Օդը թոքերում պետք է հայտնվի ոչ թե բերանի, այլ քթի միջոցով, քանի որ այն ավելի է հարմարեցված այդ գործընթացին։ Քիթն օդը նախապատրաստում է թոքերի համար՝ տաքացնելով, խոնավացնելով, փոշուց մաքրելով և վարակազերծելով այն։
Կարդացեք՝ Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար․ վարժություններ